Մովսես Երեմյանի նոր հուզումնալից գրառումը ապագա երեխայի մասին
Դերասան Մովսես Երեմյանը Instagram-ի իր էջում նոր հմայիչ լուսանկար է հրապարակել կնոջ՝ Աննա Սիմոնյանի հետ:
Տեղադրված լուսանկարին կից Մովսեսը գրել է. «Մի օր քայլելիս կլինենք ես ու դու: Եվ հինգ մետր մեզնից հեռու վազելիս կլինի փոքրիկ հրաշքը և կկանչի. «Մայրիկ, հայրիկ սպասեք! Կոշիկներիս կապերը քանդվել են»»:
Նշենք, որ վերջերս Մովսես Երեմյանն ավելի վաղ հայտնել էր, որ ինքն ու իր կինը ծնող են դառնալու: Նա իր Instagram-ում հրապարակել էր Աննայի հղիությունն ազդարարող ֆոտոշարքից կադրեր:
Մովսեսն ու Աննան այս շրջանում նկարահանվում են «Նռան հատիկ» հեռուստանովելում, որտեղ ամուսնական զույգի են մարմնավորում: Սերիալում Աննայի հերոսուհին նույնպես հղի է:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2016 թվականի ապրիլի 3-ին: