Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք Չալաբյան
Ժամանց

Նայելով ուրիշ սիրուհիների՝ ես զարմանում եմ, թե նրանց ինչպես է հաջողվել ամուսնուն տանել ընտանիքից. Ես ատում եմ ինձ, որ այդպես չստացվեց

Ներկայացնում ենք 5 տարի ամուսնացած տղամարդու հետ հանդիպած կնոջ օրագիրը:

2012 թ. մարտ

Այսօր Ռոբն առաջին անգամ իմ անկողնում էր: Ես նույնիսկ մի քիչ շփոթվեցի: Նա պարզապես հիասքանչ է: Ռոբը 10 տարով մեծ է ինձնից (39 տարեկան է), ու ես կարծում եմ՝ նա մի քիչ նման է Բեն Աֆլեկին:

Ռոբը հիփոթեքային վարկերի գծով խորհրդատու է: Երբ նա առաջին անգամ մտավ անշարժ գույքի մեր գործակալություն, բոլոր աղջիկներն ուշաթափվում էին:

Մենք այցեքարտեր փոխանակեցինք աշխատանքային հարցերով իրար զանգահարելու հաար, բայց նա բառացիորեն ինձ ողողեց էլեկտրոնային նամակներով և SMS-ներով:

Մի քանի անգամ մենք միասին ճաշել ենք: Երբ նա կողքիս էր, որովայնիս մեջ թիթեռներ էին խաղում: Այսօր շամպայնը մեզ ստիպեց համբուրվել և բերեց իմ անկողնու մոտ: Բարեբախտաբար, Լյուսին՝ իմ սենյակակիցը, ուղևորության մեջ չէր:

Ես միայնակ էի 3 տարի… Ռոբն ինձ խենթ է թվում: Եվ նրա հետ սեքսը պարզապես հիասքանչ է: Բայց մեկ խնդիր կա…

Ռոբը չի կարող իմ տղամարդը լինել: Նա ամուսնացած է և կնոջ հետ երկվորյակ աղջիկների է մեծացնում՝ 6 տարեկան: Հիմա նա արդեն պետք է իր տան շեմից ներս մտնի…

2012 թ. օգոստոս

Վաղուց ես երդվել եմ, որ ոչ մի դեպքում չեմ հանդիպի ամուսնացած տղամարդու հետ: Բանն այն է, որ հայրս դավաճանել է մորս… Ես դեռահաս էի, երբ այդ մասին իմացա, ու մինչև հիմա նրան չեմ ներել:

Հիմա ճակատագիրն ինձ անակնկալ մատուցեց. ես հայտնվեցի սիրուհու դերում… Այդ գիշերվանից հետո ես ինձ երդվեցի, որ դա առաջին և վերջին անգամն է: Բայց Ռոբն ուրիշ ծրագրեր ուներ:

Մեր երկրորդ գիշերը մենք հյուրանոցում անցկացրինք: Նա նույնիսկ ամուսնական մատանին չէր հանում…

Հիմա մենք հանդիպում ենք շաբաթական մեկ անգամ: Ռոբն ինձ թանկարժեք նվերներով է ողողում: Նախ՝ մենք ընթրում ենք ռեստորանում, հետո հյուրանոց ենք գնում:

Ռոբն ինձ ասել է, որ իր կինը՝ Քելլին, մտերմությամբ հետաքրքված չէ աղջիկների ծնվելուց հետո: Այդ պատճառով ինքը բոլորովին մեղք չի զգում:

Իմ ընկերուհի Լյուսին ինձ մշտապես հարցնում է Ռոբի մասին, բայց ես պատասխանում եմ, որ մենք միայն աշխատանքի բերումով ենք հանդիպում:

2012 թ. հոկտեմբեր

Ես Ռոբին խոստովանեցի, որ սիրում եմ իրեն: Ես չէի պատրաստվում սիրահարվել, բայց ոչինչ չկարողացա անել զգացմունքներիս հետ: Ռոբը պատասխանեց, որ ինքն էլ ինձ է սիրում:

Նա մտադիր է բաժանվել Քելլիից հաջորդ տարի: Ես անհամբերությամբ սպասում եմ՝ վերջապես երբ կվերանա մեր հարաբերությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունը:

Արդեն սիրտս խառնում է հյուրանոցներում սեքսից: Եվ չեմ համբերում Ռոբին ընկերներիս հետ ծանոթացնել:

2012 թ. դեկտեմբեր

Որպեսզի կինը ոչինչ չկասկածի, ես Ռոբին Նոր տարուն փողկապ նվիրեցի: Ամբողջ տոնական արձակուրդների ընթացքում մենք ուղիղ 5 րոպե խոսեցինք, մինչ նա զբոսնում էր շան հետ: Ես չկարողացա զսպել արցունքներս…

Իսկ ամենավատն այն է, որ ամբողջ արձակուրդի ընթացքում մայրս մշտապես հարցնում էր՝ արդյոք ինչ-որ մեկը կա իմ կյանքում:

Ես գիտակցում եմ, որ փչացնում եմ Ռոբի դուստրերի կյանքը: Բայց, միևնույն է, անհամբերությամբ սպասում եմ՝ նա երբ կլքի Քելլիին:

2013 թ. նոյեմբեր

Այս տարի ես 30 տարեկան դարձա, աշխատավայրում պաշտոնս բարձրացրին, իսկ իմ ընկերուհի Լյուսին ամուսնացավ: Բայց Ռոբը մինչև հիմա կնոջ հետ է…

Նա ամեն անգամ պատճառներ է գտնում կնոջից չբաժանվելու համար: Նախ Ռոբն ասաց, որ Քելլիի մայրն է հիվանդացել, այդ պատճառով ինքը չի ուզում բաժանության մասին խոսել այդպիսի ծանր ժամանակ: Հետո նրանց ամուսնության տարեդարձն էր: Դրանից հետո մի շարք ուրիշ արդարացումներ:

Ես Լյուսիին պատմեցի Ռոբի մասին: Նա ասաց, որ ես հիմար եմ, նա երբեք չի հեռանա ընտանիքից: Կարծես նա իրավացի էր…

2014 թ. հունվար

Ամբողջ երեկո ես նայում էի Քելլիի լուսանկարները նրա ֆեյսբուքյան էջում: Նա գեղեցիկ շիկահեր է: Նրա ամբողջ շարքը լիքն է ընտանեկան լուսանկարներով, որոնցում նա Ռոբի և երեխաների հետ է:

Ես չեմ հավատում, որ նրանց միջև սեքս չկա: Նրանք շատ երջանիկ տեսք ունեն:

2014 թ. սեպտեմբեր

Քելլին մեր մասին ամեն ինչ գիտի…

Ես և Ռոբը Հռոմի տոմսեր գնեցինք հանգստյան օրերը միասին անցկացնելու համար: Օդանավակայանում Ռոբը մշտապես հեռանում էր. նրան Քելլին էր զանգահարում երեխաների հետ կապված: Հետո մեր կողքով ինչ-որ կին անցավ, և Ռոբը նրան տեսնելով՝ կավճի պես սպիտակեց:

Հռոմում մենք նյարդային պոռթկման շեմին էինք: Երբ տուն վերադարձանք, Ռոբը զանգահարեց ինձ և ասաց, որ մենք պետք է բաժանվենք: Քելլին կարդացել էր իմ հաղորդագրությունները նրա հեռախոսում:

Լյուսին հաճախ ինձ ծանոթացնում է իր ամուսնու ընկերների հետ, բայց ես չեմ կարողանում մտածել ոչ ոքի մասին՝ բացի Ռոբից…

2015 թ. մայիս

Ես նորից հանդիպում եմ Ռոբի հետ: Ճիշտ է, հիմա նա նույնիսկ չի ձևացնում, որ պատրաստվում է բաժանվել, իսկ ես նրան ոչ մի բանի մասին չեմ հարցնում:

Մեզ մոտ ոչ մի լավ բան չի ստացվի… Բայց ես անսահման ուրախ եմ, որ նա կողքիս է:

Հիմա ես մենակ եմ ապրում: Ռոբը գալիս է մի քանի ժամով՝ սեքսով զբաղվելու համար, իսկ ես ձևացնում եմ, թե ամեն ինչ նորմալ է:

Ռոբը նաև սարսափելի պարանոիդ է դարձել:

2016 թ. փետրվար

Ես շատ եմ մտածում, թե ինչպիսին կլիներ իմ և Ռոբի ապագան, եթե մենք նորմալ հարաբերություններ ունենայինք: Ամեն անգամ, երբ հյուր եմ լինում ընտանիքի, որը երեխա ունի, մեզ նրանց փոխարեն եմ պատկերացնում…

Ես նույնիսկ մտածում եմ, որ պետք է դադարեցնել հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելը: Հղիությունը Ռոբին ինձ հետ կկապեր: Նա ստիպված կլիներ ինչ-որ բան փոխել իր կյանքում և վերանայել Քելլիի հետ իր հարաբերությունները:

2017 թ. հունվար

Իմ կյանքում ամեն ինչ նախկինի պես է: Եթե ինչ-որ մեկն ինձ 5 տարի առաջ ասեր, որ ես այսքան ժամանակ սիրուհի կլինեմ, ես պարզապես կծիծաղեի:

Բայց ես դեռ հույս ունեմ, որ Ռոբն ուզում է ինձ հետ լինել:

2017 թ. մարտ

Նայելով ուրիշ սիրուհիների՝ ես զարմանում եմ, թե նրանց ինչպես է հաջողվել ամուսնուն տանել ընտանիքից: Ես ատում եմ ինձ, որ այդպես չստացվեց:

Բայց բանն այն է, որ ես շատ եմ սիրում Ռոբին: Եվ ես ավելի լավ է՝ նրան կնոջ հետ կիսեմ, քան ընդհանրապես առանց նրա ապրեմ…