Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսինԵրևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր Շենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին
Ժամանց

Ովքեր են «Ազիզյանները» սիթքոմից հայտնի Մարին, Լևոնը և Ազատը.

Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում «Ազիզյանները» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը շուտով կավարտվի: Այն սիրվեց հեռուստադիտողի կողմից, այդ մասին են փաստում արձագանքերը: Սիթքոմի դերասանները՝ Ստեփանը, Մարին և Բորիսը նորություն էին հայ հանդիսատեսի համար և շատերը սիրեցին նրանց մարմնավորած կերպարները:

Նրանց ճանաչում են, սիրում են, բայց քչերը գիտեն՝ ինչ նախասիրություններ ունեն, ինչով են սիրում զբաղվել, երբ օրինակ նկարահանման տաղավարում չեն: BlogNews.am-ը լուսանկարել է նրանց և մի քանի բացահայտում արել:

Լևոն՝ նույն ինքը Ստեփան Հովհաննիսյան

Ես «Ազիզյանները» սիթքոմում այնպիսին են, ինչպիսին կյանքում եմ, դրա համար ինձ հեշտ է խաղալ: Սիթքոմին շատ հեշտ ընտելացա: Մարիի, Բորիսի հետ նկարահանումների ժամանակ եմ ծանոթացել, հիմա արդեն լավ ընկերներ ենք: Միասին հաճախ ենք գնում պաղպաղակ ուտելու, սիրում ենք նաև քաղաքում զբոսնել: Մեզ երբ իրար հետ տեսնում են, նկարվում են, ասում են՝ ինչ լավն եք դուք: Ինձ էլ ասում են՝ շատ լավն է կերպարդ: Հիմա կամաց-կամաց սովորում եմ, որ ինձ ճանաչում են: Խմբակիս ղեկավարն ասում է` պետք է արդեն լուրջ լինես, փողոցում քեզ ավելի լուրջ պահես:

 

Ընկերներ շատ ունեմ, բայց դպրոցում շատ չեն: Կան ընկերներ, որոնք մինչև «Ազիզյանները» ընկերներ չէին, բայց հետո դարձան: Այսինքն հայտնիությունը վատ կողմեր էլ ունի էլի :)

Իմ ստացած հոնորարները ծախսում եմ ուսմանս վրա: Ես սովորում եմ վճարովի դպրոցում, բայց կարծում եմ՝ էլ չեմ սովորի, քանի որ այլևս գերազանցիկ չեմ: Ես հասկանում եմ, որ անիմաստ է սովորել վճարովի դպրոցում, եթե գերազացիկ չեմ:

Ինստագրամում երկրպագուներս իմ անունով էջերն են բացել: Նկարներս չեն տեղադրում դեռ, բայց գրում են, որ շատ լավ եմ խաղում, որին ի պատասխան ասում եմ` մերսի, բայց լինում են որ անհասականալի բաներ են գրում:

Մենք ընտանիքով միշտ նայում ենք սիթքոմը: Ծնողներիս միշտ հետաքրքիր է, թե ինչպես եմ խաղում: Հաճախ են իմ խաղի մասին կարծիք հայտնում:

 

 

Եթե օրինակ «Ազիզյանները» գիշերը լավ չեմ նայել, օրվա ընթացքում մի հատ էլ եմ նայում: Երբ առաջին անգամ նայում ես լրիվ այլ տպավորություն է, իսկ երկրորդ անգամ լրիվ ուրիշ ձև ես հասկանում: Ես սիրում են նաև ֆիլմեր նայել, օրինակ երբ կլանված ինչ-որ ֆիլմ եմ նայում և կանչում են բակ խաղալու՝ չեմ գնում:

Բակային խաղերից շատ սիրում եմ ֆուտբոլ: Համակարգչային խաղեր էլ եմ սիրում, բայց երբ ձեռք բերեցի հեռախոսս, հիմա ամեն ինչ հեռախոսով եմ խաղում:

Նախասիրություններ: Ռելա Մադրիդ ակումբի երկրպագու եմ, սիրում եմ Ռոնալդուին, Մեսիին: Ինձ համար Մեսին ծնված օրվանից տաղանդ է, իսկ Ռոնալդուն իր աշխատասիրության հաշվին է հասել այդ աստիճանի: Ես ֆուտբոլ ավելի շատ եմ նայում, քան խաղում:

 

Ինձ հաճախ են ճանաչում դրսում, լուսանկարվում հետս: Վերջերս նկարահանվել եմ Շարմի ֆիլմում, կարծում եմ՝ դրանից հետո ինձ ավելի շատ կճանաչեն: Օրինակ, երբ հայտնի ես, հաճախ չես կարող քեզ ինչ-որ չարություններ թույլ տալ, իսկ ես սիրում եմ երբեմն-երբեմն ջրիկանալ:

Երբ մեծանամ ուզում եմ ֆիլմեր նկարահանեմ: Ինձ հետաքրքրում է նաև ռեժիսուրան, հետաքրքիր է դերասանի հետ աշխատանքը: Երբ օրինակ աշխատում ես դերասանի հետ և նա լավ է խաղում, ապա դա ռեժիսորի շնորհիվ է:

 

Մարի՝ նույն ինքը Մարի Պետրոսյան

Երբ իմ կերպարի համար հայտարարվել էր քասթինգ, իմ գնալը շատ պահատական ստացվեց: Քասթինգի մասին վերջին օրն եմ իմացել, միայն գիտեի, որ կերպարիս անունը Մարի է, ինչը ինձ ուրախացրեց: Առաջին փորձից հետո կրկին հրավիրեցին, բայց ես չգիտեի` ինչ նախագիծ է ինձ սպասվում, ում հետ եմ խաղալու: Մի քանի օր անց իմացա, որ խաղալու էի Հայկ Մարությանի հետ, իսկ երբ իմ դասախոսից՝ Աբել Աբելյանից զանգ ստացա, իմացա, որ անցել եմ: Չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը:

 

Շատ ուրախ եմ, որ իմ խաղընկերները Ստեփանն ու Բորիսն են: Նրանց հետ ծանոթությունը իմ մեջ շատ բան փոխեց, չնայած որ Ստեփանը մեզանից փոքր է, բայց շատ հետաքրքիր մտածելակերպ ունի: Այս կարճ ժամանակահատվածում մենք շատ լավ ընկերներ դարձանք: Միասին ամեն նկարահանումից տարբեր տեղեր ենք գնում՝ պաղպաղակ ուտելու, զբոսնելու: Ի դեպ ասեմ, որ եղել են դեպքեր, երբ Ստեփանը և Բորիսը միասին գնացել էին ինտերնետ ակումբներ խաղեր խաղալու և ինձ չէին տարել:

Ես և իմ կերպարը իրար հետ նմանություն ունենք: Թիթիզ, սելֆի անող աղջիկ, ով սիրում է շոփինգի գնալ, բայց ես չէի անի այն, ինչ իրականում ցույց եմ տալիս սիթքոմում: Պետք է ասեմ, որ ես հաճախ եմ իմ կերպարի հետ, միշտ մտածում եմ՝ ինչ կաներ Մարին: Հաճախ եմ մտովի խոսում կերպարիս հետ:

 

Երբ, օրինակ դիտում եմ սիթքոմը, մոռանում եմ, որ ես եմ խաղում: Ինձ դուր է գալիս մեր սիթքոմը, երբ անջատում եմ, և նորից եմ նայում, սկսում եմ զայրանալ, քանի որ կան բաներ, որոնք ես կարող էի այլ ձևով անել: Շատ քննադատ եմ և հաճախ զայրանում եմ ինձ վրա: Ինձ շատ հետաքրքիր է սիթքոմի զարգանումները, սիրում եմ նաև հետևել իմ մյուս ընկերների խաղին:

Ես տեսակով հանգիստ և ուրախ մարդ եմ: Սիրում եմ մենակ մնալ, կամ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, ասեմ, որ նաև փոփոխական եմ: Ի դեպ արդեն հոգնել եմ ինձանից, թե որքան փոփոխական կարող եմ լինել: Երբ օրինակ ոգեշնչվում եմ, սկսում եմ պարել: Հիմա պատրաստվում եմ կավագործության և նկարչության գնալ: Երբ հոգնած և հանգիստ եմ, սիրում եմ բնության գրկում լինել:

 

Սիթքոմում նկարահանելը ինձ օգնեց սելֆիի նոր ծրագրեր բացահայտել :)Իհարկե սա կատակ եմ անում, իսկ եթե ավելի լուրջ, սիթքոմը ինձ ինքնավստահություն է տվել: Մարդ երբ ինչ որ մի բան է անում, միշտ մեջը կասկած կա, արդյո՞ք ճիշտ է անում, թե ոչ: Հիմա ես վստահ եմ, որ ես ճիշտ ուղղով եմ շարժվում:

Անծանոթ մարդիկ իմ հանդեպ ավելի ուշադիր են դարձել: Ավելի շատ սեր են փոխանցում ինձ, դա իհարկե հաճելի է: Հայտնիությունը իմ կյանքում շատ բան չի փոխվել, բայց կարող եմ ասել, որ մի քիչ ազատություն է խլել: Այսքան ժամանակ ինչ նկարահանվում եմ միայն դրական կարծիքներ եմ լսում, թե սիթքոմի, թե իմ կերպարի:

 

Ազատ՝ նույն ինքը Բորիս Բաղդասարով

«Ազիզյանները» սիթքոմում ամեն ինչ շատ պատահական եղավ: Ինձ երեկոյան զանգեցին և ասացին, որ նման նախագիծ կա, ուղարկում ենք տեքստը՝ սովորի: Ես անգամ հնարավորություն չունեցա ասել՝ կարող եմ արդյոք գնալ, թե ոչ, քանի որ անջատեցին հեռախոսը: Ես մտածեցի՝ ինչ-որ էպիզոդիկ դեր է, այնինչ՝ գլխավոր դերակատարներից մեկի կերպարն էր վստահված ինձ: Անկեղծ ասած, որ գնում էի անգամ չգիտեի, թե ուր եմ եկել, երբ դուրս եկա ինձ ասացին, որ սա մշտական դեր է: Երկու օրից ինձ զանգահարեցին և ասացին, որ երկրորդ քասթինգ կա: Այս ժամանակ ես ավելի պատրաստված գնացի:

 

Դերասանական կազմից մի քանիսի հետ ծանոթացա արդեն նկարահանման ժամանակ: Մենք այնպիսի հարաբերությունների մեջ ենք, որ կարող եմ զանգել Ստեփանին և կանչել սուրճ խմելու: Բավականին հեշտ մտերմացանք իրար հետ և առաջին նկարահանման հրապարակում ծանոթացանք իրար հետ: Քանի որ Ստեփանը լրիվ սկսնակ էր, նրան հետ մի քիչ դժվար սկսեցինք: Ստեփանը ինձ համար շատ տաղանդավոր երեխա է:

Ռեժիսորը ինձ սկզբից բացատրեց, թե ինչ է ուզում ստանալ ինձանից: Ես հասկացա, որ այն բոլոր կոմպլեքսները, այդ թվում տեսախցիկին գեղեցիկ երևալը, պետք է մի կողմ թողնեմ, քանի որ եթե միայն կենտրոնանամ դրա վրա, լավ չի ստացվի: Ես, անկեղծ ասած, որքան պետք է կարող եմ տգեղ լինել, այսինքն՝ դա ինձ համար երկրորդնական հարց է: Որքան կարողացա ստեղծեցի իմ կերպարը մինչև այն ժամանակ, երբ ռեժսիորն արդեն գոհ էր: Իհարկե ինքս ինձ համար փորձեր անում էի՝ հայացքս էի շտկում, փորձում էի, թե ինչպես պետք է ծիծաղեմ:

 

Սիրում եմ տարբեր դերեր խաղալ: Ես դրանով պարզապես ապրում եմ: Երբ ես խաղում եմ, ես ապրում եմ: Ցավոք, դեռ հնարավորություն չունեմ մեծ բեմեր դուրս գալ, քանի որ սկսնակ եմ: Հայաստանում կինոյում նկարահանվելը բավականին բարդ է: Ես հնարավոր է առավոտյան արթնանամ և անկողնուս մեջ խաղամ՝ պատկերացնեմ, որ եղել է երկրաշարժ, իսկ վերմակս մեծ քար է, և ես ապրում եմ այդ իրավիճակում, կամ մի ֆիլմ նայեմ և սկսեմ դերասաններից մեկի կերպարում խաղալ: Ես իմ ազատ ժամանակը շատ տարբեր եմ տնօրինում: Կարող եմ օրինակ, դուրս գալ բակում ֆուտբոլ խաղալ, կամ տանը՝ Playstation, կամ էլ սրճարանում նստեմ և գիրք կարդամ: Իրականում ես շատ երազում եմ ճանապարհորդելու մասին, ուզում եմ ողջ աշխարհը տեսնել:

Հայտնիությունից շատ էի վախենում: Ես կարծում եմ՝ շատ հայտնի լինելը փչացնում է մարդուն: Շատերը գալիս են, որ պարզապես հայտնի դառնան՝ կայքերը իրենց նկատեն, ինստագրամում ավելի հետևորդներ ունենան, իսկ դա ինձ պետք չէ: Հաճելի է, որ մարդիկ ինձ նայում են և ժպտում են, հավանում են, թե ինչպես եմ խաղում: Պատասխանում եմ ինձ ուղղված նամակներին. ինքս էլ ուրախ կլինեի, եթե փոքր ժամանակ իմ սիրելի արտիստին գրեի և ինձ պատասխաներ:

Ընկերներ քիչ ունեմ: Իմ ամենաչսիրած մարդկային բնավորությունը կեղծավորությունն է, ես նման մարդկանցից հեռու եմ, քանի որ այդ մարդիկ դատարկ են և ոչ մի հետաքրքրություն չունեն: Երբ մարդմ անկեղծ է, շատ ավելի հաճելի է նրա հետ շփվել: Ես ունեմ երկու ընկեր, որոնք իմ մանկության ընկերներ են, բայց ես ամեն մեկին ընկեր չեմ անվանում:

 

Քանի որ սկսնակ եմ, ֆինանսական առումով պահանջկոտ չեմ: Մարդիկ հիմա ինձ տվել են հնարավորություն առաջ գնալու, ներկայանալու և ոչ մի գումարով չես գնի այդ հնարավորությունը: Ես չեմ կենտրոնանում, քանի որ ես չեմ պատրաստվում դերասանությամբ գումար աշխատել: Իհարկե, հնարավոր է ինձ այնպիսի դեր առաջարկեն, որ այնքան դուրս գա և անվճար նկարահանվեմ:

Շատ կուզեի էմոցիոնալ դեր ունենալ: Հիմա ես Ազատին պարզապես խաղում եմ, բայց կա դեր, որ ապրում ես և ճիշտ ես ներկայանում մարդկանց: Իհարեկ, այնպես չէ, որ ես շատ գոհ եմ իմ խաղացածից: Ես կուզեի շատ ուժեղ դերեր և ես այն մարդն եմ, ում օրինակ եթե ասեն անորեքսիկի դեր խաղա, ես դիետա կպահեմ և այնպես կնիհարեմ, որ մաքիմալ լավ ներկայացնեմ դերս: Լավ դերի համար ցանկացած բանի պատրաստ եմ: Հոլիվուդը իմ պիկն է, որին ես պետք է հասնեմ, իհարկե չարժե դեռ չեղած բանի մասին խոսել: Դուրս գալիս է, թե Հոլիվուդում ինչպես են գնահատում դերասանին, ինչի շնորհիվ էլ ֆիլմը որակ է ապահովում: