Անփորձ դիմահարդարը աղջկա դեմքին տղամարդու հոնքեր է դաջել.սարսափելի է անգամ նայել
Եթե նախկինում կանայք ստիպված էին բավարարվել այն ամենով, ինչ բնությունը տվել էր նրանց, այսօր ամենևին էլ այդպես չէ։ Քի՞թդ չես հավանում, կարող ես վիրահատել, հոնքե՞րդ դուրդ չեն գալիս, կարող ես դաջվածք անել․․․
Հենց այդպես էլ որոշել էր վարվել այս աղջիկը՝ թայլանդցի Քանյարաթ Չայչանը։ Նա վաղուց էր ցանկանում իր հոնքերը դաջվածք անել, սակայն միայն անցյալ տարվա նոյեմբերին որոշեց վերջապես գնալ այդ քայլին։ Բայց ցավոք, արդյունքը չէր համապատասխանում սպասվածին։
Քանյարաթի նախօրոք ընտրած հոնքերի ձևի փոխարեն մասնագետը նրա դեմքին 1 սմ հաստությամբ անճոռնի հոնքեր էր դաջել։ Աղջիկը շատ էր բարկացել, սակայն ոչինչ չէր կարող անել։ Այն շտկելը մոտավորապես 1500 ԱՄՆ դոլար արժեր, սակայն Քանյարաթը չուներ այդքան գումար։
«Կարծում էի՝ ողջ կյանքումս այս տեսքն եմ ունենալու։ Անչափ բարկացած ու նյարդայնացած էի, սակայն ոչինչ չէի կարող անել։ Հետո մի օր անակնկալ զանգ ստացա մի բարի դիմահարդարից, ով առաջարկեց անվճար շտկել տգեղ հոնքերս։ Ուրախությանս չափ ու սահման չկար»,- պատմել է աղջիկը։
Օրեր առաջ Քանյարաթն անցել է հատուկ պրոցեդուրաներ, սակայն որպեսզի հաստ հոնքերը վերանան, առնվազն 3-4 ամիս է անհրաժեշտ։ «Եթե դուք էլ եք ցանկանում դաջել ձեր հոնքերը, ապա շատ բծախնդրորեն ընտրեք դիմահարդարին և անհրաժեշտ մասնագետներին։ Ես սխալվել եմ, բայց չեմ ցանկանում, որ դուք էլ սխալվեք»,-եզրափակել է թայլանդուհին։