Կրկնեք սա ամեն առավոտ՝ ավելորդ քաշից ազատվելու համար
Ավելորդ ճարպերից ազատվելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ՝ առողջ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն և այլն: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ ճարպերի այրման գործընթացը կարելի է ակտիվացնել նաև որոշակի մթերքների օգնությամբ:
Կայքն առաջարկում է ըմպելիք, որը հարկավոր է պատրաստել առավոտյան:
Բաղադրիչներ
1 բաժակ տաք ջուր
1 կիտրոնի հյութ
1 թեյի գդալ խնձորի քացախ
1 թեյի գդալ մեղր կամ մեղրախոտ (մեղրախոտ օգտագործեք, եթե հետևում եք շաքարի ցածր պարունակությամբ սննդակարգի)
¼ թեյի գդալ մանրացրած իմբիր:
Ուշադրություն: Եթե ըմպելիքն օգտագործելուց հետո ինքնազգացողությունը վատանում է, խնձորի քացախը հանեք բաղադրիչների ցանկից: Երեք օր օգտագործելուց հետո կես թեյի գդալ քացախ ավելացրեք բաղադրիչներին: Եթե ինքնազգացողությունը կրկին վատանում է, քացախն առհասարակ հանեք բաղադրիչների ցանկից: