Կենդանակերպի որ նշաներն են մնալու անգործ
Սոցիոլոգիական հարցման ժամանակ պարզվել է, որ բնակչության 74%-ը հավատում է հորոսկոպին, 39%-ն այդքան էլ չեն հավատում, իսկ 15%-ը կարդում և հետևում է դրան:
Յուրաքանչյուր 6-րդ գործ փնտրողի գործատուն հարցնում է, թե ի՞նչ է նա համաստեղությամբ:
Հետազոտությունների արդյունքում մարդկանց 3%-ը խոստովանել է, որ նրանց չեն ընդունել աշխատանքի իրենց հորոսկոպի նշանի պատճառով:
Հիմնականում մերժել են Այծեղջուրին և Կարիճին:
Խտրականության ենթարկվածների 54%-ը կարծում է, որ սա անարդար , իսկ մնացած 46%-ն ուրախ է, քանի որ չէր էլ ցանկանում աշխատել:
Հետազոտողները պարզել են՝ արդյո՞ք հորոսկոպի նշաները կարող են ազդել կոլեգաների հետ հարաբերությունների վրա: 38%-ը վստահ է, որ հարաբերությունների հետ կապ չունի, իսկ մնացած 37%-ը նկատել են, որ իրենց համապատասխան նշանի տակ ծնվածների հետ ավելի հեշտ են լեզու գտնում, քան մնացածի: 25%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին, քանի որ չգիտի, թե իր կոլեգան ինչ նշանի տակ է ծնվել: