Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ
uncategorized

Ի հակակշիռ սակավաջրությանը՝ ստորգետնյա ջրային ռեսուրսներ կօգտագործվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարի արձանագրված սակավաջրությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ գյուղատնտեսության համար: Խնդրով մտահոգ կառավարությունը ճանապարհներ է փնտրում սակավաջրության հետևանքով ոռոգմանը սպառնացող խնդիրները նվազեցնելու համար: Այս նպատակով դեռևս մեկ տարբերակ է քննարկվում՝ ստորգետնյա ջրային ռեսուրսների օգտագործում:

Նախորդ շաբաթ կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7–օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգնման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները։ Վարչապետը հանձնարարել էր նաև ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին՝ նախատեսված փաթեթը ստանալուց հետո՝ 10–օրյա ժամկետում ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16–ը։

Կառավարության հաջորդ նիստը կկայանա այս հինգշաբթի՝ մարտի 29–ին: Հետաքրքիր է, այս ընթացքում պատկան մարմիններն արդեն հասցրե՞լ են վարչապետի հանձնարարականներով զբաղվել ու խնդիրների լուծման ու կարգավորման հարցում համապատասխան քաղաքականություն մշակել: Ամեն դեպքում, կարծում ենք, որ վարչապետը հաջորդ նիստին կհիշի նրանց ու գոնե ճշգրտող հարցադրումներ կհնչեցնի:

Նշենք նաև, որ ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ու մարզպետները 3–ամսյա ժամկետում պետք է ամփոփեն ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշեն 2019 թ. առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնեն կառավարության աշխատակազմ։

Նիստի ընթացքում հանձնարարվել է նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն–ձմեռ ժամանակահատվածում:

Ըստ հիդրոմետ ծառայության տվյալների` Հայաստանի ջրամբարների լցվածությունը ցածր մակարդակի է՝ բացառությամբ Կեչուտի ջրամբարի: Ախուրյանի ջրամբարի լցվածությունը կազմում է 249 միլիոն խմ, այն դեպքում, որ ջրամբարն ունի 525 մլն խմ տարողություն: Արփի լճի լցվածությունը կազմում է 16,4 մլն խմ՝ հնարավոր 105 միլիոնի փոխարեն: 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարը լցված է 21,1 միլիոն խմ–ով, 70 միլիոն տարողությամբ Ազատի ջրամբարը` 31,9 միլիոն խմ–ով, 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարը` 5,42 միլիոն խմ–ով, իսկ 25 միլիոն տարողությամբ Կեչուտի ջրամբարը` 23,6 միլիոն խմ–ով:

Հավելենք, որ Սևանա լճի մակարդակը այս տարվա մարտի 23–ի դրությամբ կազմում է 1900,47 մ, ինչը 4 սմ–ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում