« Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի վերաբերյալ», այսօր խորհրդարանական լսումներ են հրավիրվել «Ծառուկյան» խմբակցության կողմից
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, հիմնական ելույթ ունեցող Կառավարության ներկայացուցիչ, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե , ո՞րն էր հրատապության պատճառը, որոշումը չկարգավորված և ոչ հստակեցված ընթացակարգով կյանքի կոչելու համար.
«Եթե այս կարճ ժամանակահատվածում, այդքան շատ խնդիրներ մատնանաշվել են, այդ դեպքում , ո՞րն էր այս հրատապությունը, որ այս բացարձակ անպատրաստ համակարգը 2018թ.-ի մարտի 1-ից կյանքի կոչվեց: Տպավորություն է ստեղծվում՝ առողջապահության համակարգը դարձել է մի փորձադաշտ, որտեղ պարբերաբար անկատար ծրագրեր են իրականացվում, այդ կերպ անլուրջ վերբերմունք և դիրքորոշում է ձևավորվում համակարգի նկատմամբ»,- դիմելով Ս.Խաչատրյանի, ասաց Ի. Տոնոյանը:
Պատասխան ելույթի ժամանակ փոխնախարարը նշեց, որ որևէ հապճեպություն չի եղել, և նախարարությունը չէր կարող չկանոնակարգել՝ դեղամիջոցներին վերաբերվող, շուկայում առկա բացերը: