Աղջիկը պատահական մեքենայով հյուր գնաց ընկերուհուն. միայն 7 տարի անց նա վերադարձավ տուն. ահա, թե ինչու
1977 թվականին 22-ամյա ամերիկուհի Կոլլին Ստենը հեռացավ տանից: Նրա ծնողները մտածում էին, որ իրենց աղջիկն ընկել է ինչ որ հանցավոր խմբի մեջ: Ծնողները նրան տեսնում էին տարվա մեջ ընդամենը 1 անգամ, և ասում, որ նա իրեն բավականին տարօրինակ է պահում:
Միայն 1984 թվականին, երբ նա տուն վերադարձավ, պարզվեց, որ նա այդքան ժամանակ գտնվել է մի շատ հնարամիտ մոլագարի ճիրաններում:
1977 թվականի մայիսի 19-ին աղջիկը որոշեց գնալ մյուս նահանգ՝ ընկերուհու ծննդին: Քանի որ նա արդեն փորձ ուներ պատահական մեքենայով ճանապարհորդելու, այս անգամ էլ որոշեց դիմել այդ քայլին, սակայն՝ իզուր:
Հետագայում Կոլլինը հիշում է, որ նստել է մի ամուսնական զույգի մեքենա, նրանց հետ էր նաև նրանց մանկահասակ որդին: Սակայն որոշ ժամանակ անց տղամարդը անցել է ճանապարհի գլխավոր հատվածն ու աղջկան դանակով վախեցնելով՝ տարել իրենց հետ:
Մնացյալ 7 տարին նա ապրել էր այդ ամուսնական զույգի հետ պարբերաբար տարատեսակ կտտանքների ենթարկվելով