Որ հայ հայտնիներն են Ռիտա Սարգսյանի ընկերները
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնագիտությամբ երաժիշտ է։ Նա ավարտել է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը, ստացել է երաժշտական կրթություն և աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:
Երաժշտության հանդեպ առաջին տիկնոջ սերն ակնհայտ է. բացի բարեգործական գործունեությունից, նրա հովանու ներքո մի շարք մրցույթներ ու փառատոններ են կազմակերպվում։
Ռիտա Սարգսյանը դաշնամուր է նվագում, երգեր գրում, նաև երգում է, ուստի նա մտերիմ հարաբերություններ ունի հայ հայտնի երաժիշտների, շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ։