Նախկին պոռնոաստղը լքել է միլիոնատեր ամուսնուն ու հիմա վերադառնում է սեքս- բիզնես
31-ամյա թաիլանդուհի մոդել ու նախկին պոռնոաստղ Նոնգ Նաթը, որը 2012-ին բուդդիզմի ազդեցության տակ ամուսնացել էր 70-ամյա ամերիկացի միլիոնատիրոջ հետ, բաժանվել է ամուսնուց ու ծրագրում է վերադառնալ պոռնո ինդուստրիա։
Դերասանուհին հայտնել է, որ հիմա ուզում է զբաղվել կինոարտադրությամբ ու սեքսուալ ֆոտոշարքեր ստեղծել, եւ ոչ թե պոռնոֆիլմերում նկարահանվել։ Նոնգ Նաթի խոսքով, ապահարզանից հետո ինքը բավականաչափ գումար ու թանկարժեք իրեր ունի ու կարող է ինքն իրեն ապահովել։
Ստեղծագործական կարիերային նոր փուլին պատրաստվելու համար Նոնգ Նաթը մարտի 14-ին կրծքի ձեւափոխման վիրահատություն կանի։
Մոդելի խոսքով, որի իսկական անունը Նաթկեյսարին Չայչալեամպխոլ է, ինքն ամուսնու հետ երբեք սեքսով չի զբաղվել, քանի որ վախենում էր, որ անկողնում ամուսինը կաթվածահար կլինի։
Մինչեւ միլիոնատեր Հարոլդ Ջեննիսգս Նեսլանդ կրտսերին հանդիպելը՝ Նոնգ Նաթը ակտիվ նկարահանվում էր պոռնոֆիլմերում։ Դրա համար 2003-ին դերասանուհուն 6 ամսով պայմանական ազատազրկել են ու տուգանել, քանի որ Թաիլանդում արգելված է պոռնոն։
Այդ դեպքից հետո աղջիկը որոշել է դառնալ հավատացյալ, հեռացել է պոռնո ինդուստրիայից ու սկսել շատ ժամանակ անցկացնել աղոթքների ու մեդիտացիաների մեջ։ Մոդելի խոսքով, հենց դրա շնորհիվ է ինքը ծանոթացել տարեց միլիոնատիրոջ հետ ու հետագայում էլ ամուսնացել նրա հետ։