Տղամարդուն տարօրինակ թվաց լոգասենյակի այս սալիկը և որոշեց քանդել այն. դրա տակ տեսածից վերջինս կորցրեց խոսելու ունակությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ֆրանսիայի Էվրե քաղաքի բնակիչը ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը թաքցված է եղել տարբեր սենյակներում:
Նշվում է, որ ֆրանսիացին ոսկին հայտնաբերել է հին կահույքը տանից դուրս հանելու ժամանակ։
Սկզբում նա հայտնաբերել է մետաղական տուփ, որում գտել է ոսկե մետաղադրամներ։
Ավելի մանրակրկիտ խուզարկության արդյունքում տան տարբեր մասերում, այդ թվում՝ լոգասենյակում, ոսկե ձուլակտորներ և մոտ 5 հազար մետաղադրամ է հայտնաբերվել:
Հայտնաբերված գանձը գնահատվել է 3,5 միլիոն եվրո։
Բացի այդ՝ ֆրանսիացին գտել է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ոսկին ձեռք է բերվել օրինական կերպով 20-րդ դարի 50-60-ական թվականներին։
Ֆրանսիայում գործող օրենքների համաձայն՝ պետությունը կստանա 45 տոկոս չափաբաժին։