Ամենազզվելի բաները, որ ինձ հետ տեղի են ունեցել, նա է արել. հայտնի դերասանին մեղադրել են սեռական ուրախ ոտնձգությունների մեջ
Ամերիկյան դերասանուհի Փեհեմ Դոուբերը պատմել է Ռոբին Վիլյամսի կողմից բազմաթիվ սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին։ Դերասանուհին ենթադրում է, որ նա դերասանի ոտնձգությունների միակ օբյեկտը չի եղել,– գրում է Business Insider-ը։
«Ամենազզվելի բաները, որ ինձ հետ տեղի են ունեցել, նա է արել։ Եվ ես երբեք չեմ նեղացել։ Նա ցուցադրում էր ինձ իր ինտիմ մասերը, փորձում էր ինձ անկողին քարշ տալ, ձեռք էր տալիս և գրկում էր ինձ։ Ես կարծում եմ, որ նա դա շատերի հետ է արել։ Բայց դա այնքան զվարճալի էր»,– խոստովանել է Դոուբերը։
«Եթե այդ ամենը թղթի վրա գրենք, դուք կապշեք։ Նա կարող էր պարզապես շունիկի պես խաղալով նայել, հետո հանկարծ ձեռք կգցեր կրծքերիս ու կփախներ։ Եվ ինչ որ ձևով նա այդ ամենը մարսում էր»,– պատմել է նա, ընդգծելով, որ Վիլյամին արդարացնում է այն, որ այդ ամենը 1970-ականներին է տեղի ունեցել։
Դոուբերն ու Վիլյամսը միասին նկարահանվել են «Մորք և Մինդի» սերիալի գլխավոր դերերում։