Ահասարսուռ դեպք. 35-ամյա տղամարդը եփել է երիտասարդ աղջկա սիրտը
35-ամյա տղամարդը սպանել է 27 տարեկան աղջկան, ապա հանել նրա սիրտը եւ եփել: Դեպքը տեղի է ունեցել Կրասնոյարսկ քաղաքում: Այս մասին կարդում ենք ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ի ցերեկը: Տղամարդը եղել է հարբած եւ այդ գործողությունները կատարել է իր տանը:
Նշվում է, որ աղջիկը մահացել է դանակի հարվածներից:
Դեպքի վայր ժամանակ իրավապահները վնասազերծել են կասկածյալին, ով գտնվել է ծանր հոգեկան վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց: