13-ամյա աշակերտուհու դասընկերուհիները կազմակերպեցին նրա խմբակային բռնաբարությունը…տեսեք թե ինչ արեց այդ աղջիկը 2 տարի անց
Ավստրալիուհի Լինդա Թրեվանսի սիրտը փշրված է, և աշխարհում այնպիսի դեղ չկա, որը կկարողանար բուժել նրան։ Այս կինն ապրել է յուրաքանչյուր ծնողի համար ամենասարսափելի մղձավանջը՝ սեփական զավակի մահը։
Լինդայի դուստրը՝ Քեսիդին, ընդամենը 13 տարեկան էր, երբ դպրոցում մի խումբ աղջիկների ծաղրի առարկան է դարձել։ Անձնական վիրավորանքները վերածվել են իսկական հալածանքների՝ ինչպես դպոցում, այնպես էլ՝ սոցցանցերում։
Վիճակն այն աստիճան է բարդացել, որ Քեսիդին հրաժարվել է դպրոց հաճախել և գործնականում բաց է թողնում գրեթե մեկ ուսումնական տարվա պարապմունքները։ Հետո ստիպված էր հատուկ վերականգնողական դասընթաց հաճախել, և կարծես թե ամեն ինչ կամաց-կամաց տեղն էր ընկնում։
Նույնիսկ աղջիկները, որոնք անհանգստացում էին Քեսիդիին, ընդունեցին իրենց մեղքն ու ներողություն խնդրեցին։ Ավելին, նրան փառատոն հրավիրեցին։ Բայց պարզվեց, որ դա ընդամենը պատրվակ էր, որ նրան ծուղակը գցեն։
«Նոր ընկերները» Քեսիդիին բերեցին փառատոնի անցկացման վայրի հարևանությամբ գտնվող տունը, որտեղ բառացիորեն կազմակերպել էին աղջկա բռնաբարությունը։