Քաղցկեղից մահացած այս կնոջ վերջին նամակը պետք է կարդա յուրաքանչյուր ոք. Ձեր մեջ շատ բան կփոխվի
Նախկին եգչուհի և մոդել, Լոնդոնաբնակ 37-ամյան Սիմա Ջայա Շարման մահացավ քաղցկեղից, բայց հասցրեց գրել իր վերջին գրառումը ֆեյսբուքում։
Նա երեք ռեցիդիվ ուներ, բայց չնայած դրան, նա պահպանել էր լավատեսությունը, որով և ողողված է նրա հրաժեշտի գրառումը, որը հետագայում հրապարակել է նրա որդին․ «Իմ որդին կտեղեկացնի Ձեզ՝ երբ կլինի թաղման արարողությունը, իսկ դուք եկեք, խնդրում եմ, գույնզգույն հագուստներով, որովհետև դուք գալիս եք ոչ թե ողբալու իմ մահը, այլ տոնելու իմ կյանքը։
Խնդրում եմ, իմ մասին հիշելիս, ինձ կենդանի հիշեք, և ձեր լավ պահերին, երբ դուք կծիծաղեք, կժպտաք ու կուրախանաք, ես կուրախանամ ձեզ հետ միասին։ Ուռաաա։ Մի լացիր իմ համար, Արգենտինա․․․ ես նույնիսկ չգիտեմ՝ որտեղ ես դու գտնվում քարտեզի վրա։ Ես միշտ վատ եմ եղել աշխարհագրությունից։ :))
Եթե հանկարծ ծիտիկը ծրտի ձեր գլխին, իմացեք՝ դա ես եմ։ Իսկ եթե դուք իսկապես ինձ դուր եք գալիս, ապա ես հատուկ կհետևեմ ձեզ, որպեսզի հատուկ ծրտեմ։ :)) Հա-հա! Սիրում եմ Ձեզ!»: