Շոկային ծիսակարգ, որի միջով անցնում են եթովպական Համեր ցեղի աղջիկները՝ հարսանիքից առաջ
Այսօր ձեզ կներկայացնենք եթովպական Համեր ցեղի շատ տարօրինակ ծիսակարգը, որի միջով ստիպված է անցնել այդ ցեղի յուրաքանչյուր աղջիկ:
Ամենատարօրինակն այն է, որ կանայք և աղջիկները շատ են ուզում մասնակցել այդ դաժան ծիսակարգին՝ չնայած այն բանին, որ ստիպված են լինում դիմանալ անտանելի ցավերի…
Այս ցեղում իշխում է բազմակնությունը, սակայն իր առանձնահատկություններով: Կինը հարկավոր է միայն երեխաներ ունենալու համար: Երբ նա չի կարողանում կատարել այդ ֆունկցիան, ամուսինը նորից է ամուսնանում:
Հարսանիքից առաջ տղամարդը պետք է որոշ ծիսակարգի միջով անցնի: Մի քանի կովեր են շարքով կանգնեցնում, և երիտասարդը պետք է վազի կովերի մեջքի վրայով:
Երբ նա անում է դա յոթ անգամ, դա նշանակում է, որ նա կարողացել է ապացուցել իր ուժը:
Սակայն կովերի մեջքի վրայով վազելուց առաջ տղամարդը պետք է դաժանորեն ծեծի ապագա հարսին, ով այդ քայլին ինքնակամ է գնում:
Համարվում է, որ ինչքան ուժեղ ցավ զգա աղջիկն այդ ծիսակարգի ժամանակ, այնքան երջանիկ կլինի նրանց ամուսնական կյանքը:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ այդ ծիսակարգին կարող են մասնակցել միայն այն աղջիկները, որոնց եղբայրներից գոնե մեկը հասունացել է:
Եթե ընտանիքում տղա չի լինում, որը շատ հազվադեպ է լինում, ապա բոլոր աղջիկները մինչև իրենց կյանքի վերջ միայնակ են մնում:
Տղամարդիկ շատ ուժեղ ծեծում են կանանց, և այդ ամենն այնքան ժամանակ է շարունակվում, մինչ ապագա կանայք ցավից ուժասպառ եղած գետնին են ընկնում:
Հետո նրանք երկար բուժվում են թրջոցներով և կավի օգնությամբ…
Նման ծիսակարգեր կան նաև այլ ցեղերի մոտ: Հավանաբար մենք երբեք էլ չենք հասկանա դրանց իմաստը: