Նաիրա Մովսիսյան.Միայն Հայաստանում է, որ հասարակությունը մտածում է՝ «գյոզալ տղեն գնաց ամուսնացած-բաժանված կնոջն առավ»
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշել է ծննդյան 30-ամյակը: Նա խոսել է ամենաթանկ նվերի, տարիքային առանձնահատկության ու կյանքի երրորդ տասնամյակի պլանների մասին:
«Ես ամեն տարի նշում եմ ծննդյանս տոնը, կապ չունի՝ քանի ամյակ է։ Ծննդյանս տոնի կապակցությամբ բազմաթիվ անակնկալներ են մատուցել մտերիմերներս, բայց ամենամեծ նվեր-անակնկալը մայրիկիս կողմից էր. Դեռ մի քանի օր առաջ նա ինձ ավտոմեքենա նվիրեց»,- նշեց Նաիրան:
Խոսելով կյանքի նոր փուլի մասին՝ դերասանուհին նկատեց.
«Կյանքիս երրորդ տասնամյակը մուտք եմ գործել վստահ քայլերով՝ մտածում եմ, թե ինչ հորինեմ, որ 40 տարեկանում հիշեմ։ Հիմա մտորում եմ նոր նախագծերի, բիզնեսի մասին, իհարկե, դեռ չեմ կարող մանրամասներ ասել, երբ դրանք իրականացնեմ, այդ ժամանակ կխոսեմ»:
Հարցին, թե չի՞ վախեցնում 30 թիվը, դերասանուհին խոստովանեց, որ երազում էր 30 տարեկան դառնալ։
«Սպասելիքներս շատ են 30-ից, նույնը նաեւ 20-ից էր, որոնք արդարացան։ Առաջին բանը, որ շատ ցանկանում եմ 30 տարեկանից, դա հրաշալի ընտանիքն է՝ 7 բալիկներով։ Կլինեն նաեւ գործնական նախաձեռնություններ»,- ասաց նա։
Նաիրան արդեն մեկ աղջիկ ունի, դերասանուհին հույս ունի, որ իր ապագա ամուսինն իսկական հոր նման կվերաբերվի իր դստերը.
«Կարեւոր չէ արյունը, կյանքում էլ բազմաթիվ են դեպքերը, երբ արյունակիցը թիկունքից ավելի շատ է հարվածում, քան՝ օտարը։ Միայն Հայաստանում է, որ հասարակությունը մտածում է՝ «գյոզալ տղեն գնաց ամուսնացած-բաժանված կնոջն առավ», նման բան չի լինում, կինն է որոշում այդ տղամարդն այդքան կա՞, որ իր երեխան մի քանի րոպե նույնիսկ շփվի նրա հետ։ Ես ուզում եմ, որ հանդիպեմ այն տղամարդուն, ով թիկունք կլինի ինձ եւ լավ հայր երեխայիս համար»,- եզրափակեց խոսքը Նաիրան։
Նյութի աղբյուրը՝ այստեղ