Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ Ռոբերտ ԱմստերդամԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»
Ժամանց

Գիտնականների ցնցող բացահայտումը. Լեոնարդո դա Վինչին իր նշումները ծածկագրել է հայերեն

Մեզ հաճախ են մեղադրում կարևոր իրադարձությունների ու աչքի ընկնող անհատների մեջ հայկականը տեսնելու «սնապարծության» համար, բայց ինչպես ասում են՝ եթե ծուխը կա՝ ուրեմն կրակից է ելել: Վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչին ևս զերծ չի մնացել հայերիս նմանօրինակ «նկրտումներից»:

Վերջերս հայկական լրատվամիջոցներով տարածվել է հետաքրքիր տեղեկություն, թե դա Վինչիի ծածկագրերի մի մասը կարդացվում է հայերեն, այն էլ ոչ թե սովորական ձևով, այլ հայելային անդրադարձմամբ, երբեմն էլ՝ գլխիվայր շրջված: Այդ բացահայտման մասին դեռևս 2008 թ. դեկտեմբերի 25-ին ռուսական մամուլում «Դա Վինչիի ծածկագիրը» վերնագրով հոդված է հրապարակել Եգոր Օռլովը: Արվեստի պատմաբանները վաղուց բացահայտել են, որ 1452-1519 թթ. կյանքն ապրած նկարիչն ու գիտնականը, որ ամենուր գնում էր նշումների ալբոմը գոտուց կախ, հազարավոր ձեռագիր էջեր է թողել, որոնց մեծ մասը՝ ծածկագրված: Նրա շատ ծածկագրեր վաղուց վերծանվել և ուսումնասիրվել են, այդ թվում՝ լատինագիր նշումների հայելային անդրադարձումները: Տեղեկություններ կան, որ աշխատելիս Լենարդոն հայելիներ է օգտագործել:

Վերջին բացահայտման հեղինակը Երևանի մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության բաժնի շրջանավարտ, այժմ ՌԴ Լիպեցկ քաղաքի բնակչուհի Արմինե Խաչատրյանն է: Իրապաշտները գուցե անհավանական համարեն Արմինեի հետ կատարվածը, բայց պարտավոր ենք խոստովանել՝ մեր հայրենակցուհու բացահայտման մեջ մեծ դեր է խաղացել… երազը: Հայրենիքից հեռու ապրուստ վաստակելու համար նկարչի վրձինը մոռացած Արմինեին տարիներ առաջ երազում երևացել է գեղանկարչության նրա կուռքը՝ Լեոնարդո դա Վինչին և առաջարկել կրկին վերադառնալ նկարչությանը ու գրել միաժամանակ երկու ձեռքով: Անհավանականը շարունակվում է Արմինեի տեսողության առանձնահատկությունների նկարագրությամբ՝ նա կարողանում է կարդալ շատ մանր գրանշանները, ասես աչքերը «տասն անգամ մոտեցրած հեռադիտակի» փողեր լինեն: Սակայն այս դեպքում անհավանականը հավաստի է դառնում հոդվածին կցված բժշկական եզրակացությամբ, առ այն, որ Արմինե Խաչատրյանի տեսողությունը յուրահատուկ է: Այս ամենը քիչ է՝ նկարչուհին նաև կարողանում է կարդալ թե հայելային անդրադարձմամբ նշանները, թե գլխիվայր շրջվածները. սա էլ երեխա ժամանակ դասերը եռափեղկ հայելու առջև սովորելու շնորհն է:

Մարգարեական երազից հետո գրախանութ վազելով՝ Արմինեն բացում է Վերածննդի հսկայի վերատպությունների գրքի պատահական էջը. «Ես բացեցի այն էջը, որտեղ «Սիրտ» նկարն է: Նայեցի վերատպությանը և ախ քաշեցի: Այն տեղում, ուր սիրտն է պատկերված, հստակ հին հայերեն տառեր տեսա»:

Գիրքը տուն տանելով՝ Արմինեն սկսել է կարդալ վերատպության անկյան գլխիվայր գրությունը. «Մասիս սարի ճակատին՝ Մուշ երկրում, ես լսեցի, որ թուրքերը խարույկի են հանել մորս քույրերին»: Տեղեկատուների օգնությամբ նա փորձել է ընթերցածն իմաստավորել:

Հոդվածագիրը ենթադրություն է անում, թե «Սիրտ» նկարում պատկերվածը ոչ թե սոսկ երկու սրտեր են, հավանաբար մոր և մանկան, այլ Արարատ սարը՝ իր երկու գագաթներով: Չմոռանանք, որ համաձայն առասպելի՝ Սիսն ու Մասիսը նման են երկու սրտերի՝ մեծահասակի ու մանկան: Արմինեն վերծանելով ծածկագիրը՝ եզրակացնում է, որ նկարում արտացոլված է հինգ տարեկանում մորից հեռացված Լեոնարդոյին մաշած կարոտը: Պատմությունը ևս դա է հաստատում. այն ժամանակ, երբ նկարիչն ստեղծել է «Սիրտը»՝ Օսմանյան կայսրությունը բզկտել է Հայաստանը, որը կարճ դադարներով եղել է նաև թուրք-պարսկական կռիվների թատերաբեմ: Օռլովը եզրակացնում է. «Դրանց սարսափների մասին, երևում է, նկարիչը ցանկացել է սերունդներին պատմել»: Ի լրումն ասվածի՝ երբեմն-երբեմն կարծիքներ են հնչում, թե Լեոնարդոյի գեղջկուհի մայրը Կիլիկիայից Իտալիա տեղափոխված հայերից է եղել:

Երբ իր վերծանած հայերեն շարադրանքը Արմինե Խաչատրյանը ցույց է տվել հայագետ Ներսես Մկրտչյանին, նա հաստատել է, որ դա 12-րդ դարի հայերեն է: 16-րդ դարի Իտալիայում 12-րդ դարի հայերենի առկայությունը նրանք բացատրում են այսպես. 12-րդ դարում մեծ թվով հայեր Կիլիկիայից Իտալիա են գաղթել և ըստ երևույթին գրեթե քարացած վիճակում պահպանել իրենց հետ տարած հայերենը, մինչդեռ բնօրրանում լեզուն բնական ճանապարհով փոփոխվել է:

Քանի որ Լեոնարդոյի նկարների անկյուններում գրվածները վերծանելը Արմինեին շատ պարզ է թվացել, մտածել է, թե գաղտնիքը վաղուց բացահայտված է: Սակայն իր երազից ամիսներ անց լսել է, թե ինչպես է «Երեխան մոր արգանդում» նկարի գնման առնչությամբ (ձեռք բերողը եղել է Անգլիայի թագուհին) հաղորդավարն ափսոսանք հայտնում, թե այնտեղ եղած գրությունը ոչ մի կերպ չի հաջողվում վերծանել:

– Ինչպես թե,- բացականչում է նկարչուհին,- ախր այնտեղ շատ պարզ գրված է. «Վախով եմ գրում, հանկարծ մայրս չնկատի»:

Ինչպես պարզվում է Ե. Օռլովի հոդվածից՝ Արմինեն Լեոնարդոյի վերաբերյալ իր բացահայտումների մասին գիրք է գրել: Այնտեղ այլևայլ հետաքրքրական տեղեկություններ կան, օրինակ՝ Ջոկոնդայի ճակատին արված հայերեն գրության մասին՝ «Ամաչկոտ», անկյունում էլ գրված է. «Ների՜ր, մունետիկ» և այլն: «Ես՝ Վաչիս» գրությունից էլ եզրակացնում է, թե դա կարող էր նկարչի կնունքի հայերեն անունը լինել:

Արմինե Խաչատրյանը սովորել է երկու ձեռքով միաժամանակ գրել, ինչպես ըստ երևույթին հենց Լեոնարդոն է կարողացել անել:

Լեոնարդոյի ներքոդրյալ ձեռագրերը գտել և հայելու առջև լուսանկարել են «Լույսաշխարհ» կայքի աշխատակիցները: Թեև պարզ չի երևում, բայց ըստ ընդհանուր տեսքի՝ հայերեն գրություններ են, նշմարվում են նաև առանձին բառեր ու տառեր:

Լեոնարդո դա Վինչիի և հայերի առնչություններին բազմիցս անդրադարձել է ականավոր գրող Կոստան Զարյանը: Այդ թեման նրան գրավել է դեռևս 1920-ականներին, դրա շուրջ Հայաստանից դուրս դասախոսություններ է կարդացել, 1967թ. հրապարակումներ ունեցել «Սովետական արվեստ» ամսագրում, որոնք հետագայում տեղ են գտել «Նավատոմար» ժողովածուում (1999թ.):

Կոստան Զարյանը բազմաթիվ փաստեր է բերում, որոնք հաստատում են Վերածննդի մեծ նկարչի, ճարտարապետի, գիտնականի և մտածողի ու հայերի առնչությունները:
Արվեստաբանների ու պատմաբանների մի մասը պնդում է, որ Լեոնարդո դա Վինչին այցելել է Կիլիկյան Հայաստան, իսկ շատերը, հատկապես իտալացիները, ամեն կերպ դա ժխտում են, նրա «Հայկական նամակները» և տեղանքի ու դեպքերի նկարագրությունները համարում երևակայության արդյունք կամ գեղարվեստական հնարանք, ոչ ավելի, ոչ պակաս՝ ապագա վեպի նախագիծ: Կոստան Զարյանը բազմաթիվ հետազոտողների վկայությունների հիման վրա համոզիչ փաստեր է բերում ապացուցելու, որ Դա Վինչին հավանաբար որպես Եգիպտոսի սուլթանի ինժեներ, եղել է Կիլիկիայում, ավելին՝ հասել է նաև Հայաստան: Դրանց վկայությունն են բնակավայրերի ու իրադարձությունների հավաստի նկարագրությունները, որոնք պատմական փաստերով ևս հաստատվում են:

Կոստան Զարյանը հիշեցնում է, որ 15-16-րդ դարերում Ֆլորենցիայում հայերին շատ լավ են ճանաչել: Քաղաքի վրա իշխող բլրին կառուցված բազիլիկ եկեղեցին՝ Սան-Մինիատոն, եղե է Լեոնարդոյի սիրելի վայրը: Հայտնի է, որ այդ եկեղեցին նախկինում կոչվել է Սան-Մինիաս, մի հայի անունով, ով 250 թ. Տոսկանայում քրիստոնեություն է քարոզել և տանջամահ արվել: Պատանի Լեոնարդոն հաճախ է այցելել այդ եկեղեցին, սիրել է զննել հատկապես գլխավոր խորանի խճանկարները: Եկեղեցում նա հանդիպելիս է եղել մենաստանի անապատականների հետ, որոնք հայր Լուգանոյի վկայությամբ եղել են երկարամորուս ու հրաչյա հայեր: Հենց նրանք էլ կարող էին պատանուն պատմած լինել Հայաստանի, նրա գեղեցկության և դաժան ճակատագրի մասին: Իսկ վերածննդի Ֆլորենցիայում հայտնի են եղել առնվազն մեկ տասնյակ հայ սրբեր:

Ասվածը հիմնավորելու համար կարևոր փաստ է նաև Լեոնարդոյի ներկապնակում տեղ գտած մուգ դեղին կամ բաց շագանակագույն եզակի գույնը, որն ինքը կոչել է «տերրա Արմենա»: Այս գույնը Մեծ նկարչից բացի ոչ ոք չի օգտագործել: Եզրակացությունը բխում է ինքնին, թե հայոց հողի գույնն ունեցող այդ ներկը Լեոնարդոն բերել է Հայաստանից:
Կոստան Զարյանը նշում է, որ Լեոնարդոյի ուրվանկարներից շատերը դիտելիս հնարավոր չէ դրանք հասկանալ և բացատրել, եթե նախապես բացառես, որ նա եղել է Հայաստանում: Գրողը մեծ է համարում նաև Լեոնարդոյի դերը՝ հայկական ճարտարապետության սկզբունքերը Իտալիայում, այնուհետև Եվրոպայում արմատավորելու գործում: Նա միայն Լոենարդոյի ազդեցությանն է վերագրում այն հանգամանքը, որ Բրամանտեն լիովին հրաժարվել է գոթական ոճից և ընդունել հայկական ճարտարապետության այն սկզբունքները, որոնք հետագայում նոր ընթացք են տվել սուրբ Պետրոսի տաճարի կառուցմանը:
ԱՄՆ-ում գործող Aquarian Millennium Armenological Institute-ի աշխատակից Մելքոն-Արմենիա Խանջյանը ևս անդրադարձել է մեզ հուզող խնդրին: Նա գրում է. «Լեոնարդո դա Վինչիի մահից հետո հայտնաբերվել է երեք օղակ, ինչը մեծ նկարչին և գիտնականին շաղկապում է Հայաստանի հետ. դա հայկական եկեղեցու նախագիծն է՝ Բագարանի ոճով, որը հայտնաբերվել է նրա օրագրում, «Հայոց տառերը», որոնք հայելանման արտացոլված են նրա The Codex Atlanticus օրագրում և երեք հայ տիրակալների դիմանկարները»:

Նշվում է, որ Բագարանի ոճի եկեղեցի Կիլիկյան Հայաստանում չի եղել, այն կառուցվել է Արևելյան Հայաստանում՝ Ախուրյան գետի աջ ափին, 624-631թթ., և միայն այնտեղ նկարիչը կարող էր գտնել և իր օրագրում վերարտադրել եկեղեցու նախագիծը: Բագարանի ոճի եկեղեցիներ կառուցվել են նաև Եվրոպայում, և նրանց ճարտարապետներն ու շինարարները հայեր են եղել: Այսպիսով՝ վարկածն այն մասին, թե դա Վինչին այցելել է միայն Կիլիկյան Հայաստան, չի հաստատվում: Նրա The Codex Atlanticus օրագրում արվեստաբանները նկատել են նաև երկու էջ, որոնց վրա նկարիչը հայելանման արտացոլել է հայերեն տառերը և պատմել իր այցելության մասին՝ Տավրոսի լեռներ:

Արդեն 500 տարի հետազոտողները քրքրում են դա Վինչիի թղթերն ու ստեղծագործությունները, բացահայտումներ անում, իսկ որոշ դեպքերում ինչ-ինչ փաստեր պարտակում: Ճշմարտությունները, սակայն, ջրի երես դուրս գալու հատկություն ունեն, մնում է միայն դրանք ընդունել հավուր պատշաճի:
Ի դեպ Լեոնարդո դա Վինչիի և հայերի առնչությանն է անդրադարձել նաև hay-power.com կայքը՝ «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը» հրապարակման մեջ:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Սկզբնաղբյուրը՝ www.magaghat.am