Աղջիկն իրեն ցած է նետել 6-րդ հարկից՝ պատիվը փրկելու համար
Աղջիկը ողնաշարի կոտրվածք է ստացել՝ ցած է նետվելով 6-րդ հարկի պատուհանից:
Փետրվարի 15-ին Իրկուտսկի բնակչուհի մոդել Եկատերինա Ստետյուկը մեկնել է ԱՄԷ, պայմանագիր կնքելու համար: 03.03.2018 թ.-ին օտարերկրացի տղամարդը սկսել է հետապնդել աղջկան: Վերջինս փորձելով պաշտպանվել իրեն ցած է նետել 6-րդ հարկի պատուհանից՝ խուսափելով բռնաբարությունից: Նա մի քանի ողերի կոտրվածք է ստացել, ինչի հետևանքով առայժմ չի կարող քայլել, սակայն բժիշկները վերականգնման հնարավորություն են տվել:
Կատյայի ծնողները անմիջապես կապվել է Ինտերպոլի, արտաքին գործերի նախարարության հետ, հարցում ուղարկել Դուբայում (ԱՄԷ) ռուսական դեսպանատուն՝ գործի բոլոր նյութերն ստանալու համար: Եկատերինան անմիջապես ենթարկվել է ողնաշարի 2 վիրահատության: Իսկ հանցագործը ձերբակալվել է Դուբայի օդանավակայանում: Մինչեւ հետաքննության ավարտը աղջիկը ստիպված կլինի մնալ Միացյալ Արաբական Էմիրություններում - Երկրում գործող օրենքի համաձայն,նա չի կարող դուրս գալ Էմիրությունների տարածքից: