Մակար Ղամբարյանի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը նախորդ տարվա հոկտեմբերին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ղամբարյանը հայտարարագրել է մեկ հողամաս, առանձնատուն, բնակարան և ավտոտնակ: Բացի այդ նա ունի նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.6» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնյայի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությմաբ կազմել են 9 միլիոն դրամ: Ղամբարյանը նաև հայտարարագրել է 28 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ:
Նրա եկամուտներն էլ հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում կազմել են 7 միլիոն 239 հազար դրամ և հազար 200 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ մինչ այդ Ղամբարյանը զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: