Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ժամանց

Ցուլերն այսօր ստիպված են հարմարվել շրջապատին․ մարտի 21-ի աստղագուշակը

Խոյ: Բարեհաջող օր է անշարժ գույքի հետ կապված գործերով զբաղվելու համար: Կարող եք համաձայնագրեր ստորագրել, գործարքներ կնքել: Հնարավոր է՝ ստիպված լինեք պայքարել գործընկերների համար: Կփորձեք ամեն կերպ շրջապատին ապացուցել, որ արժանի եք վստահության: Մտերիմներին այսօր հուսախաբ չեք անի: Շփման մեջ այսօր չափազանց զգացմունքային եք: Նշանի շատ ներկայացուցիչներ մրցակցության մեջ կմտնեն ընտանիքի անդամների հետ: Ընտանիքում որոշ վիճաբանություններ կծագեն: Եթե տան խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտը թանկ է ձեզ համար, ապա պայքարի մեջ մի մտեք, անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ մի վատնեք:

Ցուլ: Այսօր ստիպված եք հարմարվել շրջապատին, եթե ցանկանում եք կարևոր հարցերին վերջնական լուծումներ գտնել: Եթե աշխատավայրում մրցակիցներ ունեք, ապա այսօր բանակցելու և հարաբերություններ պարզելու ճիշտ ժամանակն է: Մտերիմների հետ շփումը կուրախացնի և դրական լիցքեր կհաղորդի ձեզ: Այսօր ավելի հանդուրժող եղեք և մի պնդեք ձեր տեսակետը, հնարավոր է՝ որոշ հարցերում սխալվում եք: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների համար, սկսեք ձերբազատվել վատ սովորություններից:


Երկվորյակ: Այսօր ձեր ազդեցությունը շրջապատի վրա շատ մեծ կլինի: Շատերը կհետևեն ձեզ, կփորձեն որսալ ձեր ամեն մի խոսքը: Հրաշալի օր է ակտիվ գործունեություն ծավալելու համար: Ի վիճակի եք նոր թափ հաղորդելու ձեր բիզնեսին, գործընկերների հետ հաջող բանակցություններ վարել, լուրջ փաստաթղթերով զբաղվել: Տնային գործերը ձանձրալի կթվան, եթե ստեղծագործական մոտեցում չցուցաբերեք: Հարազատները գուցե լսեն ձեր խորհուրդները, սակայն քիչ հավանական է, որ կհետևեն դրանց:

Խեցգետին: Այսօր կդժվարանաք լուրջ խնդիրներ լուծել, առավել ևս, եթե միայնակ գործեք: Փորձեք քննարկել ձեզ հուզող հարցերը սրտացավ մարդկանց հետ: Թեև օրվա ընթացքում լարվածությունը շատ կլինի, սակայն ստացված արդյունքները լիովին կգոհացնեն ձեզ: Անձնական կյանքում սթրեսային իրավիճակներ կլինեն: Հնարավոր է՝ անդրադառնաք հին վեճերին և ընտանիքի անդամների հետ նոր քննարկումներ սկսեք: Կոնֆլիկտներից խուսափելու համար փոխըմբռնմամբ մոտեցեք հարցերին:


Առյուծ: Նպատակասլացության շնորհիվ այսօր շատ ձեռքբերումներ կունենաք: Բարեհաջող օր է անշարժ գույքի, տրանսպորտի հետ կապված հարցեր քննարկելու համար: Կարող եք գործարքներ կնքել, բանակցություններ վարել: Հրաշալի օր է ճանապարհորդության համար: Այսօր շատ կարևոր է, թե ինչ տեսք կունենաք և ինչպես կներկայացնեք ձեզ: Երեկոյան հանդիպեք ընկերներին, լավ ժամանակ անցկացրեք: Օրվա վերջում հնարավոր է՝ այնպիսի զգացողություն ունենաք, որ ձեզ ըստ արժանվույն չեն գնահատում:

Կույս: Այսօր մտահոգված եք սեփական խնդիրներով, իսկ կողմնակի գործերի հանդեպ լիովին անտարբեր եք: Էգոիստաբար կմոտենաք բոլոր հարցերին, և միևնույն ժամանակ, կնեղանաք, եթե ոմանք հրաժարվեն օգնել ձեզ: Փորձեք ավելի նրբանկատ լինել, ձեր կամքն ուրիշներին թելադրելու, սուր մեկնաբանություններ անելու ժամանակը չէ: Երեկոյան աշխատունակությունը կիջնի, հոգնածություն կզգաք: Ճիշտ կվարվեք, եթե ծրագրեր չկազմեք, իսկ սիրային ժամադրություններից հրաժարվեք:


Կշեռք: Այսօր շատ բան կախված է ձեր տրամադրվածությունից: Եթե վստահ չեք, որ գործերը լավ ընթացք կստանան, ապա, ամենայն հավանականության, ոչ մի լավ բան չի սպասվում: Հետևաբար ավելի լավատես եղեք, վստահեք ներքին ձայնին, այն այսօր ճիշտ կհուշի, թե որ ուղղությամբ է պետք շարժվել: Տնային գործերն ու կենցաղային հոգսերն այսօր չեն ձանձրացնի: Իսկ մտերիմների հետ կարող եք խնդիրներ ունենալ: Կոնֆլիկտներ կծագեն, կողմերից և ոչ մեկը չի ցանկանա զիջել:

Կարիճ: Թաքնված խոչընդոտներն այսօր անհաղթահարելի կթվան: Գործերում անորոշությունը փոքր-ինչ կշփոթեցնի: Օրը բարեհաջող է գաղտնի հանդիպումների, բանակցությունների համար: Համացանցային շփումներն այսօր կարող են օգտակար լինել: Հրաշալի ժամանակահատված է ինքնազարգացմամբ զբաղվելու համար: Հիշողությունները կստիպեն մանկությունից կամ պատանեկությունից որոշ դրվագներ վերապրել: Կկարողանաք վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:


Աղեղնավոր: Ֆինանսական որոշ հարցեր ձեր վերահսկողությունից դուրս կմնան: Գնումների հարցում չարժի շտապել, հակառակ դեպքում կարող եք ձեռք բերել ոչ անհրաժեշտ կամ անորակ իրեր: Հարազատ մարդկանց հետ հնարավոր են տարաձայնություններ: Մի խոստացեք այն, ինչը կարող է ձեր ուժերից վեր լինել: Զբաղվեք սպորտով, հետևեք սննդակարգին:

Այծեղջյուր: Կցանկանաք բոլոր հարցերը միանգամից լուծել, սակայն փորձեք կենտրոնանալ և լիարժեք մի գործով զբաղվել, հակառակ դեպքում սեփական ուժերի, մասնագիտական կարողությունների հարցում հիասթափությունն անխուսափելի կլինի: Հնարավոր է հաասկանաք, որ անտարբեր եք այն մարդու հանդեպ, ով վերջերս հետաքրքրել է ձեզ և ում հետ շփման ցանկություն եք ունեցել: Առողջական խնդիրները մի անտեսեք: Հագնվեք եղանակին համապատասխան:


Ջրհոս: Այսօր ձեր գլխավոր զենքը ձեր ինտելեկտն է: Հեշտ կտրվեն հաշվարկները, վերլուծությունները, բարդ նախագծերի մշակումը: Բարեհաջող օր է անշարժ գույքի հետ կապված գործարքների համար: Կարող եք գնումներ կատարել, տան համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել: Այսօր կկարողանաք նոր կապեր հաստատել, շփման եզրեր գտնել նրանց հետ, ովքեր այնքան էլ չեն համակրում ձեզ: Հաճույքով կհամագործակցեք արտերկրից ժամանած հյուրերի հետ:

Ձկներ: Ստիպված կլինեք մի շարք դժվարություններ հաղթահարել: Աշխատեք ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ վայրում, այլապես կարևոր շատ բան բաց կթողնեք: Ճիշտ կվարվեք, եթե ֆինանսապես աջակցեք մտերիմներին, նրանք դրա կարիքը շատ ունեն: Այսօր շատ կարևոր է, որ ձեր կողքին ունենաք վստահելի մեկին, ով անշահախնդրորեն կնվիրվի և բոլոր հարցերում կաջակցի ձեզ: Այդժամ կսկսեք պաշտպանել ձեր ընդհանուր շահերը, իսկ ընտանիքին վերաբերող խնդիրներն առաջնային կդառնան: