31-ամյա կինը սպանել է երկու երեխաներին, մինչ ամուսինը քնած էր.պատճառը դուրս է մարդկային բանականությունից
Կինը պարզապես չէր ցանկանում, որպեսզի ապահարզանից հետո երեխաների խնամակլությունը ստանձներ նրանց հայրը:
Ինդիանա նահանգի բնակչուհին 120 տարի ազատազրկման է դատապարտվել դստեր եւ որդու սպանության համար, երբ իմացել է, որ ամուսինը պատրաստվում է ամուսնալուծվել: Այս մասին հաղորդում է New York Post- ը:
Հրապարակման համաձայն, 31-ամյա Բրենդի Ուերլին մեղավոր է ճանաչվել նոյեմբերի 4-ին 7-ամյա որդու եւ երեք տարեկան դստեր սպանության մեջ: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ ամուսինը քնած էր:
Դատապարտյալը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր պատիժը: Անգամ նրա դատապաշտպանները չեն կարողանում բացատրել՝ ինչպես է նա կարողացել այդպիսի հանցանք գործել: