Ինչպիսի եղանակային փոփոխություններ են սպասվում առաջիկա 5 օրերին,Գագիկ Սուրենյանը հայտնում է...
Մարտի 20-ին, 22-ին եւ 23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +13+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +13+17,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +17+20,
Գեղարքունիքում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +13+17,
Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +18+22,
Տավուշում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +20+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +13+17,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +19+22,
Արարատում՝ գիշերը`+6+9, ցերեկը` +20+23,
Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +13+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +20+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +24+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +20+24,
Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +20+25: