Վլադիմիր Պուտինի «սիրուհին» նույնպես քվեարկել է ՌԴ նախագահական ընտրություններում (ֆոտո, վիդեո)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ ընկերուհի Ալինա Կաբաևան կիրակի օրը մասնակցել է ՌԴ նախագահական ընտրություններին: 34-ամյա Կաբաևան միայնակ է եկել Մոսկվայում գտնվող ընտրատեղամաս, քվեարկել, սակայն չի բացահայտել թե ում օգտին, այլ միայն ասել է.«Նա անպայման կհաղթի»:
Ինչպես գրում է Mirror-ը, Ալինան կրում էր ամուսնական մատանի: Կաբաևան 31 տարով երիտասարդ է Պուտինից:
Կրեմլը մշտապես հերքել է, որ օլիմպիական մեդալակիր Կաբաևան ՌԴ գաղտնի առաջին տիկինն է, սակայն նրանց մասին լուրերի շահարկումները չեն դադարում: Նշվում է, որ Պուտինն ու Կաբաևան ունեն երեխաներ:
Պուտինը ամուսնալուծվեց կնոջից՝ Լյուդմիլայից, 2014թ.-ին:
Պուտինը մի անգամ ասել էր.«Ես ունեմ անձնական կյանք, ուր ես թույլ չեմ տալիս միջամտություն: Այն պետք է հարգվի»: