Որ տարիքն է համարվում ամուսնության համար ամենահարմարը
Թուրքիայի Կրոնական գործերի նախարար Ալի Էրբաշը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում խոսել է ամուսնության համար «հարմար տարիքի» մասին։
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախարարը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ներկայումս թուրքերի շրջանում ավելացել է «ուշ ամուսնությունների» թիվը, նշել է, որ ամուսնության համար ամենահարմար տարիքը 18-25 տարեկանն է։