Նախ` նախագահ, ապա` ամուսին. Երևանում աղջիկը հարսի շորով ընտրության էր եկել
Քաղաքացիական պարտքն ամուսնականից ավելի կարևոր էր. Հարսը` հարսանեկան զգեստով որոշել էր սկզբում քվեարկել Ռուսաստանի նախագահի ընտրություններին։
Երիտասարդ աղջիկը Երևանում ՌԴ դեսպանատուն քվեարկելու էր եկել հարսանեկան զգեստով, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Աղջկան հարսանեկան զգեստով տեսնելով` կանգնածները նրան առանց հերթ առաջ թողեցին։
«Կարևոր օր է ինձ համար, Ռուսաստանի ճակատագիրն է որոշվում այսօր», – Sputnik Արմենիային ասաց հարսը` Արուսյակ Օլքինյանը։
Նրա խոսքով` ինքն արդեն որոշել է, թե ով է հաղթելու ընտրություններին։
Քվեարկելուց անմիջապես հետո Օլքինյանը ապագա ամուսնու հետ եկեղեցի գնաց։
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։
Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։
Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։