Ինչպես ամսական 11 հազար դոլար վաստակել՝ բազուկի ջրի մեջ լողալով և պտուկները վառելով. ՖՈՏՈ
Էրոտիկ տեսաչաթի 22-ամյա մոդել Ռոզի Ռենեն ամսական 11 հազար ավստրալական դոլար է վաստակում՝ իրականացնելով հաճախորդների ամենատարօրինակ ցանկությունները։ Daily Mail-ին տված հարցազրույցում նա պատմել է իր աշխատանքի առանձնահատկությունների մասին։
Արտառոց մասնագիտության մասին Ռոզին իմացել է մեկ ու կես տարի առաջ բրիտանական վավերագրական ֆիլմից։ Աղջիկը որոշել է փորձել իրեն տեսախցիկի առջև, չնայած վախենում էր, որ գումարի հարցում իրեն կխաբեն, իսկ առաջին չեկը ստանալուց հետո որոշել է ամբողջությամբ խորանալ եկամտաբեր մասնագիտության մեջ։
Աշխատանքի ընթացքում Ռոզին ծածկվել է նրբաբլիթներով, լողացել է բազուկի ջրի մեջ և նույնիսկ այրել է սեփական պտուկները։ Մոդելը, սակայն, հավաստում է, որ երբեք այն չի անում, ինչ ինքը չի ուզում անել. ավելի հեշտ է արգելափակել հաճախորդին։ Սակայն Ռոզի Ռենեն ջանասիրաբար է աշխատում. նա շաբաթական ոչ պակաս, քան 70 ժամ աշխատում է։ Բացի տեսախցիկի հետ աշխատելուց՝ Ռոզին շատ ջանք և ժամանակ է ծախսում մարքեթինգի և սոցցանցերում առաջխաղացման համար։ Միակ պրոբլեմը, որի հետ բախվում է Ռոզին, ֆինանսական անկայունությունն է։ «Վերջերս մի ամիս եղավ, երբ ես միայն մեկ օր աշխատեցի։ Եվ չնայած այդ օրը ես 1300 դոլար վաստակեցի, դա զգալիորեն ավելի քիչ էր, քան, եթե ես աշխատեի ամբողջ ամիս։ Պետք է պատրաստ լինել այդ անկայունությանը»,- ասում է Ռոզին։