«Արսենալի» ֆուտբոլիստի մայրն ապրում է փողոցում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Էնզլի Մեյթլընդ Նայլզի մայրը` 38–ամյա Ջուլ Նայլզը, 2017 թվականի դեկտեմբերից հայտնվել է փողոցում: Բանն այն է, որ նա չի կարողացել վճարել բնակարանի վարձը: Արդեն երեք ամիս է կինն ապրում է երեք քառակուսի մետր տարածք ունեցող մետաղական փոքրիկ վագոնում: Այժմ վագոնի տերերը ցուրտ կացարանում ողջ ձմեռն անցկացրած կնոջից պահանջում են ազատել տարածքը, քանի որ այն բնակության համար չի նախատեսված:
Ջուլի 20–ամյա որդու՝ «Արսենալի» խաղացող Նայլզի աշխատավարձն ամսական 120000 եվրո է: Նույնիսկ մամուլում մոր մասին հրապարակումից հետո որդին չի արձագանքել` համարելով, որ ինքն իր կյանքն ունի: Ֆուտբոլիստն ապրում է եղբոր հետ՝ լոնդոնյան շքեղ բնակարանում, որն արժե 700000 եվրո:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում