Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան
Ժամանց

Ինչու ամուսինը լքեց նրան ... Ջուլիետա Ստեփանյանը ընտանեկան կոնֆլիկտի և իր կյանքի մասին

Օրերս սիրված դերասանական զույգ Ջուլիետա Ստեփանյանն ու Սամվել Բաղինյանը նշեցին իրենց ծննդյան տարեդարձները: Ամուսնու համար տարին հոբելյանական է` նա բոլորեց 60-ամյակը, կինն էլ դարձավ 64 տարեկան: Չնայած դերասանը վերջին ժամանակներս աշխատանքի բերումով Ռուսաստանում է, ամուսիններն, այնուամենայնիվ, տարեդարձները միասին տոնեցին:

- Տիկին Ջուլիետա, արդյոք Ձեր ամուսինը դրսում իր մասնագիտությամբ է աշխատում:

- Ոչ, Սամվելը Սամարայում այլ աշխատանք ունի` կազմակերպության տնօրեն է: Աշխատում է արժանապատիվ պայմաններում, բարեկամներով շրջապատված ու արժանապատիվ վճարով: Այդ քայլին նրան մղեց սոցիալականը: Մենք առանց ծնողների թոռնիկներ ենք պահում, որոնցից մեկը դպրոցական է, մյուսը` ուսանող, և դերասանի մեր վաստակը նրանց ծախսերը հոգալուն չէր բավարարի:

- Ընտանիքն ինչպես է տանում տան տղամարդու բացակայությունը:

- Դժվար, թեև երեք ամիսը մեկ տեսնվում ենք` մեկ ինքն է գալիս, մեկ ես եմ գնում: Էս անգամ նրա գալու ժամանակը համընկավ իր ծննդյան օրվա հետ: Սամվելը չի սիրում իր ծնունդը նշել, նրա ուշքումիտքը ես եմ ու թոռները, և ինձ էլ նախապես խնդրեց` իրար չխառնվես, մենք մեզնով կնշենք: Բայց ես արդեն անակնկալ էի ծրագրել. հոկտեմբերի 26-ին Պարոնյանի թատրոնի կոլեկտիվի հետ մեր հարկի տակ նշեցինք Սամվելի 60-ամյակը: Դերասանուհի Մարիամ Ղազարյանի և դիմահարդար Մարինե Խաչատրյանի օգնությամբ համով բաներ պատրաստեցինք, գեղեցիկ սեղան գցեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրինք:

- Եվ անակնկալի հերթը Սամվելինն էր...

- Նա սրտանց ուզում էր, որ իմ ծննդյան օրն էլ այդպիսի շուքով նշվի, բայց ես ընդդիմացա: ...Դե, մեծացել ենք, հանդիսություններն էլ չեն ձգում: Իսկ անակնկալ, Սամվելը, իհարկե, մատուցեց` ընտանյոք դիտեցինք «Գայանե» բալետը:

 - Բա հեռուներից ինչ նվեր էր բերել:

- Նա ինձ նվիրեց իր ոսկյա ժամացույցը և գեղեցիկ շալ: Կգցեմ ուսերիս, հա՛մ մարմինս կջերմանա, հա՛մ հոգիս:


- Ի դեպ, հետաքրքիր զուգադիպություն, Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում Ձեր «ամուսինը» նույնպես դրսում է:

- Է՜հ, շատերն էլ դրանից զավեշտական եզրակացություններ են անում` Պոնչին (դերասան Վահագն Սիմոնյանը - հեղ.) «դարձնելով» իմ ամուսինը: Մինչդեռ էկրանի իրականությունն իմ անձնականի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

 - Բոլորը սովոր են Ձեզ տեսնել էներգիայով լի, ասող-խոսող... Կյանքում միշտ և բոլորի± հետ շփումներում եք այդպիսին:

- Այո՛: Եվ էլ ավելի` այն ժամանակվանից, երբ Աստծո հետ կապ առաջացավ: Մանկուց լսել եմ հավատավոր մորս աղոթքները, հետո էլ քույրս է հորդորել Աստվածաշունչ կարդալ: Արդեն 5-6 տարի է` կարդում եմ ու կարդում և Աստծո ամեն օրն ավարտում եմ աղոթելով ընտանիքիս, երկրիս, ժողովրդիս համար: Աստծո հետ կապը հոգուս խաղաղություն է բերում: Ինձ այսուայն աղանդի հետևորդ չկարծեք. ես էլ, երեխաներս ու թոռներս էլ մեր եկեղեցում մկրտված քրիստոնյա ենք:

- Ձեր բազմազբաղության հետ դժվար չէ առանց ծնողների թոռներ դաստիարակելը:

- Ես ճակատագրիս հետ հաշտ եմ և ինչ անում եմ, սիրով եմ անում: Տունը շենանում, օջախ է դառնում երեխաներով: Թոռներս լցնում են մեր տունը: Ծնողները նրանց կողքին չեն, և Սամվելի հետ կարողանում ենք նրանց ճիշտ դաստիարակել: Ես կարգուկանոնի մարդ եմ, իմ պահարաններում շորի ծայրն անգամ ծուռ չպիտի լինի, և թոռներս դա գիտեն: 4-րդ դասարանցի Լուսինես ինքն է հավաքում իր սենյակը, կարգի բերում իր պահարանն ու գրադարակը, և դրանք միշտ հավաք են ու կոկիկ:


- Տարիքի առաջացման հետ հաճախ մարդկանց պատում է թումանյանական խոհափիլիսոփայությունը «...թե ինչ տվի ու ինչ տարա աշխարհից...»։ Նման խոհ ունեցել եք:

 - Արժեքների մերօրյա վայրիվերումները, չափանիշների խաթարումներն ինձ և՛ հիասթափեցրին, և՛ օգնեցին հասկանալ մի ճշմարտություն. ամեն ինչ ունայն է, բացի հավատից առ Աստված: Ճշմարիտ է նաև այն, որ կյանքը կարճ արձակուրդ է, որը շատ արագ ավարտվում է, ու գալիս է... էդ էլ Աստված գիտի, թե ինչ է գալիս:

Շարունակությունը՝ այստեղ