Գերմանիայում կինը կրծքի կաթով «կրակել է» վաճառողի դեմքին, ապա թալանել դեղատունը
Գերմանիայի ոստիկանությունը փնտրում է կնոջ, ով կրակել է վաճառողին սեփական կրծքի կաթով: Այդպես նա թալանել է Դարմշտադում գտնվող դեղատունը: Ամբողջ թալանը կազմել է մոտ 200 եվրո:
Երբ վաճառողը ցանկացել է հետ տալ մանրը, կինը բացել է կուրծքն ու սղմելով այն` կրակել տղամարդու դեմքին: Բայց դա վերջը չէր. նա նույն կերպ է վարվել նաև մյուս վաճառողի հետ: Օգտվելով տղաների շփոթվածությունից` կինը վերցրել է ողջ գումարն ու մերկացած կրծքով փախուստի դիմել: Տեղի ոստիկանությունը սա անվանել է ամենատարօրինակ հանցագործությունը, որ երբևէ կատարվել է Գերմանիայում:
Առավել մանրամասն` այստեղ