Կինը տանը թաքնված տեսախցիկ տեղադրեց դայակին հետևելու նպատակով. այն, ինչ պարզվեց նկարահանման արդյունքում, իսկապես սարսափելի է (Ֆոտոշարք)
Բոլոր ժամանակներում էլ եղել են թույլերին ծաղրողներ: Սակայն նման պահվածքը անընդունելի է քաղաքակիրթ միջավայրում: Նման դաժանությամբ ու ցածր որակներով աչքի ընկնող անձիք ոչ մի կերպ չեն կարող ընդունվել բարոյական նորմերով շարժվող միջավայրում:
Տեսանյութի հերոսուհին պատկանում է այդ նորմերից զուրկ մարդկանց թվին: 76-ամյա տղամարդը երիտասարդ տարիներին հայտնի ինժիներ է եղել, անգամ արժանացել է պետական մրցանակի: Ծերունական հասակում գտնվող թոշակառուի համար հարազատները դայակ են վարձում: Անյա անվամբ ներկայացած Մեսիմբա Աջելայլովան կեղծել էր բոլոր հավաստագրերն ու փաստաթղթերը, որոնք վկայում էին իր՝ հուսալի մասնագետ լինելու մասին:
Առանց այն էլ առողջական որոշ խնդիրներ ունեցող տղամարդը հայտնվում է անտանելի վիճակում. Նա սկսում է նիհարել, այլևս ինքնուրույն քայլել չի կարողանում, իսկ մաշկը միշտ ծածկված է լինում հետքերով:
Կասկածներով լցված հարազատները տանը տեսախցիկ են տեղադրում, ինչի շնորհիվ, պարզելով իրականությունը, շոկի են ենթարկվում: Պարզվում է, որ կինը սարսափելի դաժան կերպով է վարվել տղամարդու հետ, և որ ամենասարսափելին է՝ իմացել է տեսախցիկի մասին ու շարունակել նման վարքագիծ դրսևորել:
Կինը սկզբում ներողություն է խնդրել, լաց եղել, սակայն րբ տեսել է, ր իր բեմադրած ներկայացումը արդյունք չի տալիս, անցել սպառնալիքների: Կնոջը ձերբակալել են ու ենթարկել 3 տարվա ազատազրկման:
Ի ուրախություն բոլորի՝ տղամարդը օրեցօր կազդուրվում է, ինչը նկատելի է անգամ անզեն աչքով: