Ընկերության աշխատակիցները չէին կարողանում հասկանալ, թե որտեղից է կատուն այսքան գումար հավաքել․ Նրանք ուղղակի ապշեցին, երբ տեսան իրականությունը (Ֆոտոշարք, տեսանյութ)
Մի անգամ GuRuStu մարկետինգային ընկերության ղեկավար Ստյուարտ Մաքդանեիելի մոտ խնդիր առաջացավ:
Առաջին հարկում տեղակայաված ընկերության գրասենյակում մկներ հայտնվեցին: Որոշում կայացնելով կատու ձեռք բերել՝ Ստյուարտն ուղևորվեց կենդանիների համար նախատեսված կացարան:
Տղամարդն այնտեղից վեց ամսական կատվի ձագ վերցրեց և նրան պահեց ընկերության գրասենյակում: Կատուն իր հերթին հեշտորեն հարմարվեց իր նոր բնակարանին:
Ամբողջ օրը նա զբոսնում էր գրասենյակում, բարձրանում համակարգչային ստեղնաշարերի վրա, բռնում մկներին:
Մի օր է ընկերության աշխատակիցները նկատեցին, թե ինչպես է շենքից դուրս եկող ապակե դռների մոտ պառկել կատուն, իսկ նրա կողքին բազմաթիվ մանրադրամներ էին լցված:
Աշխատակիցները չէին կարողանում հասկանալ, թե որտեղից է այդքան գումար հայթհայթել կատուն, ուստի որոշեցին հետևել նրան:
Շուտով պարզվեց, որ ցերեկային ժամերին կատուն պառկում է դռների մոտ և վայելում արևի տաքացնող ճառագայթները, իսկ մարդաշատ փողոցով գնացող եկող մարդիկ, որոշելով խաղալ կատվի հետ, նրան են ձգում մանրադրամները, իսկ վերջինս ճարպկորեն վերցնում է դրանք:
Քանի որ կատուն հասցրել էր բավականին շատ գումար հավաքել, ընկերության ղեկավարը և աշխատակիցները որոշում են այդ գումարը տրամադրել անտուն կենդանիների խնդիրներով զբաղվող կենտրոններից մեկին:
Շատ արագ բարեգործ կատվի համաբավի մասին տեղեկանում են քաղաքի սահմաններից դուրս, և մարդիկ որոշում են իրենց լուման ներդնել ընկերության ղեկավարի բարեգործական ծրագրում:
Տեսեք, թե ինչպես է կատուն հավաքել գումարը:
Նյութը հրապարակման պատրաստեց` Rednews.info-ն