Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր Կամենդատյան
Ժամանց

Ամեն օր` աշխատանքից հետո, նա լողանում էր հասարակական բաղնիքում, որպեսզի ընտանիքից թաքցներ իր գաղտնիքը, սակայն մի օր աղջիկներն ամեն բան իմացան…

Վերջերս ֆոտոլրագրող GMB Akash-ը Ֆեյսբուք սոցիալական ցանցի անձնական էջում շատ հուզիչ լուսանկար և գրառում տեղադրեց: Այն մի աղքատ տղամարդու մասին էր, որը երկար տարիներ հավաքարար էր աշխատել, որպեսզի իր երեխաները ունենային այն, ինչը ինքը երբեք չէր ունեցել:

Նա ցանկանում էր, որ երեխաները կրթություն ստանան: Ահա, թե ինչ է պատմել երեխաների հայրը. « Ես միշտ ընտանիքիցս գաղտնի եմ պահել այն հանգամանքը, թե ինչ աշխատանք եմ անում: Ամեն անգամ աշխատանքից վերադառնալիս, ես լողանում էի հասարակական բաղնիքում, որպեսզի նրանք չհասկանան, թե ինչով եմ զբաղվում, իսկ փոքրիկ աղջկաս հարցերին միշտ պատասխանում էի, որ ես տարբեր աշխատանքներ եմ անում, որպեսզի գումար վաստակեմ:

Ես միայն երազում էի բոլոր աղջիկներիս դպրոց ուղարկելու մասին, որ նրանք կարողանան լավ կրթություն ստանան և արժանապատիվ մասնագիտություն ունենան: 

Ես արել եմ ամեն ինչ ուժերիս ներածին չափով, որպեսզի երեխաներս արժանապատիվ կյանքով ապրեն, որ նրանց որևէ մեկը չնայի այնպես, ինչպես ինձ են նայում:

Մարդիկ շատ են ինձ նվաստացրել… Ես իմ ամբողջ վաստակածս գումարը ծախսել եմ աղջիկներիս դասագրքեր գնելու համար, իսկ ինձ անգամ նոր վերնաշապիկ չեմ գնել: Ես հավաքարար էի, որը չկարողացավ վճարել այն գումարը, որը պետք էր մեծ աղջկաս, քոլեջ ընդունվելու հայտի համար: 

Ես աշխատանքի ժամանակ արտասվում էի, իսկ մարդիկ կողքից ինձ էին նայում: Նրանցից որևէ մեկը չփորձեց խոսել ու պարզել, թե ինչ է ինձ հետ կատարվում: Ես ինձ պատմության պարտված հերոսի նման էի զգում, որը ապրելով աղքատության մեջ, ուզում էր, որ իր երեխաները արժանապատիվ ապրեն… Աշխատանքի ավարտից հետո ինձ հետ աշխատող մյուս հավաքարարները մոտեցան ինձ ու հարցրին, թե որքան գումար է պակասում երեխայի ընդունելության համար:

Նրանք ինձ տվեցին իրենց վաստակած գումարը և ասացին, որ պատրաստ են քաղցած գիշերել, սակայն իրենց աղջիկը պետք է կարողանա սովորել… Այդ օրը առաջին անգամ ես տուն վերադարձա որպես հավաքարար… Մեծ աղջիկս արդեն ավարտել է համալսարանը, ունի աշխատանք և կարողանում է վճարել քույրերի ուսման համար:

 

Երեխաներս ինձ չեն թողնում աշխատել, սակայն շաբաթը մի քանի անգամ աղջիկս ինձ հետ այցելում է նախկին կոլեգաներիս և կերակուր տանում նրանց: Երբ ընկերներս կատակով նրան հարցրին, թե ինչու է այդքան կերակրում իրենց, աղջիկս պատասխանեց, որ ժամանակին իրենց քաղցած մնալու շնորհիվ է, որ ինքը հիմա աշխատանք ու կրթություն ունի…

Հիմա ես ինձ աղքատ չեն համարում, քանի որ նման երեխաներ ունեցող մարդը չի կարող աղքատ լինել…»

Այս պատմությունը լավ դաս է մեզանից յուրաքանչյուրի համար… Գնահատեք ձեր ծնողներին ու եղեք շնորհակալ: