Շատ կսարսափեք՝ տեսնելով, թե ինչի համար է այս աղջիկը կտրել մատը. իսկ դուք կհամարձակվեի՞ք (լուսանկարներ)
Բրիտանուհին կտրել է իր մատը, որպեսզի դրանից կախազարդ սարքի:
30-ամյա Թորզ Ռեյնոլդսն իրեն «խելացնոր ֆրիկ» է անվանում: Աղջիկը հետաքրքրվում է իր մարմնի մասերի ձևափոխությամբ՝ դաջվածքներ, պիրսինգ, լեզվի ճյուղավորում:
Սակայն Թորզը չսահմանափակվեց այսքանով և փորձեց էլ ավելի տարօրինակությունների դիմել: Թորզն այս անգամ որոշեց անդամահատել ճկույթը և դրանից կախազարդ պատրաստել: Հարցազրույցներից մեկի ժամանակ աղջիկը նշում է, որ վաղուց է, ինչ ցանկանում էր դա իրագործել, սակայն չէր համարձակվում: Իսկ այժմ, նրա խոսքերով, իր մատը բավականին գեղեցիկ տեսք ունի:
Թորզն իր կտրած մատին անվանում է «Ուիգլզոմ» և այն պահում է ապակեպատ տարայի մեջ վզից կախած: