Դուք անգամ գաղափար չունեք, թե ինչո՞ւ էին փոքրիկ երեխաներին 1960-ական թվականներին անշարժացնում այս սարքի միջոցով. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս սարքը կոչվում է «Pigg-O-Stat» և օգտագործվում է դեռևս 1960-ական թվականներից: Այն նախատեսված է բժշկական ստուգումների ժամանակ մանուկներին անշարժացնելու համար:
Իհարկե, հիմա կմտածեք, որ բժշկական ստուգումների ժամանակ երեխաներին ծնողները նստեցնում են իրենց ոտքերին և դա հարմար տարբերակ է, բայց պարզվում է ոչ ռենտգեն նկարահանումների ժամանակ, քանի որ ավելորդ իրերի ներկայությունը բացարձակապես արգելվում է այդ գործընթացում:
GoodInfo-ի փոխանցմամբ՝ «Pigg-O-Stat»-ը կարող է սարսափելի տեսք ունենալ, սակայն իրականում այն փոքրիկների համար անվտանգ է և անգամ դուր է գալիս նրանց:
Համենայն դեպս այդ սարքից դեռ ոչ մի ծնող չի դժգոհել:
«Pigg-O-Stat»-ի առավելությունն այն է, որ երեխան ոչ միայն անշարժանում է, այլև լավագույն դիրքում է հայտնվում ռենտգեն նկարահանումներ կատարելու համար:
Այդ սարքի օգնությամբ արված լուսանկարները չեն լղոզվում, հետևաբար կրկնակի ֆոտոներ անելու անհրաժեշտություն չի առաջանում:
Բայց գտնվում են նաև այնպիսի մարդիկ, ովքեր մշտապես մի վատ բան տեսնում են թեկուզ ամենալավ նախաձեռնության մեջ:
Աղբյուրը՝ Goodinfo.am