Իրականում ինչպես է ապրում Դուբայի արքայազնը, ում շատերը նախանձում են. ՖՈՏՈՇԱՐՔ
Դժվար է հավատալ, որ 21-րդ դարում դեռ գոյություն ունեն արքայազներ ու արքայադուստրեր։ Նրանցից մեկը Դուբայի արքայազն Համդան իբն Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումն է, որն Instagram-ի ակտիվ օգտատեր է։
Շեյխ Համդանը հիանալի կրթություն ունի՝ նա սովորել է զինվորական էլիտար ուսումնարանում, Լոնդոնի տնտեսագիտական քոլեջում և Դուբայի Վարչական կառավարման քոլեջում։ Արքայազնը ռոմանտիկ, հայրենասիրական ու ընտանիքին նվիրված բանաստեղծություններ է գրում։ Դրանք հրապարակում է Fazza մականվան տակ, ինչը նշանակում է «արագություն»։
Արքայազնը ակտիվ մասնակցություն ունի երկրի կյանքի ներքին զարգացումներին։ Նա մասնակցում է մի շարք բարեգործական ծրագրերի, խթանում է երիտասարդական բիզնեսը, օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին և արյան դոնոր է։
Նա արհեստավարժ ձիավոր է, Ասիական Օլիմպիական խաղերում առաջին տեղն է գրավել։ Ինչպես նաև նա մեծ գումարներ է վատնում ուղտ բուծելու վրա։
Ահա, թե ինչպիսի կյանքով է ապրում Դուբայի արքայազնը, ում շատերը նախանձում են։