Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ
uncategorized

Որպես փաստաբանների հանդեպ ցուցաբերվող արհամարհանքի վերջին ակորդ՝ օրենքը զոռով–շառով ընդունվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը, որում ներառված է նաև դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը:

Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:

Փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթը ներառված էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, սակայն հետագայում Դատական օրենսգրքից այն հանվեց և ներառվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Ու թեև այս ընթացքում փաստաբանները տարբեր ձևաչափերով, այդ թվում լրատվական դաշտի օգնությամբ փորձում էին բացատրել, թե ինչու չի կարելի նման դրույթ ներառել և ոչ մի օրենսգրքում, սակայն, փաստորեն, գործադիր և օրենսդիր մարմիններն ավելի կոշտ քայլի գնացին, և առանց երկխոսելու փաստաբանների հետ՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նշված դրույթը պարունակող նախագիծը:

Նշենք նաև, որ երեկ ԱԺ–ում սրանից բացի ընդունվեցին մի շարք այլ օրինագծեր նույնպես, սակայն Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը միակն է, որն այդքան քիչ ձայներով ընդունվեց: Ամենայն հավանականությամբ, նախագծին դեմ են նաև իշխանական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, քանի որ պատվեր կար այն անցկացնելու, մի կերպ անցկացվեց, ավելի սրելով իրավիճակը:

Փաստաբանների նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս փորձել են բանակցություններ սկսել օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն այդպես էլ ոչինչ չի ստացվել:

«Հիմա նախաձեռնող խումբը երկուշաբթի կհավաքվի, որպեսզի հասկանանք, թե որն է լինելու մեր հետագա անելիքը: Չեմ կարող ասել, թե ինչն էր պատճառը, որ չստացվեց երկխոսել: Այդ հարցը պետք է տալ օրենքի հեղինակներին: Մեկ հանգամանք էլ նշեմ, որ օրենքը ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի 1–ից, և մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի կարողանանք տարբեր միջոցառումներ կազմակերպել»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ, այնուամենայնիվ, փաստաբանների համար սպասելի էր, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու են ցույց տալ, թե օրենքի հետ կապված որևէ խնդիր չի կարող առաջանալ, բայց մի հանգամանք, որն ամենակարևորն էր, նա առանձնացրեց:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր որոշ գործընկերներ սկսել են հայտարարություններ տարածել՝ քանի որ պալատի նախաձեռնությամբ են ակցիաներ կազմակերպվում, ապա իրենք չեն մասնակցի կազմակերպվող ակցիաներին: Ես չեմ ուզում անուններ նշել, թե ովքեր են նման ձևով արտահայտվել: Թող իրենք իրենց քայլերը ներկայացնեն: Բայց ունենք այն, ինչ ունենք՝ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք, բայց բոլոր դեպքերում նախաձեռնող խումբը և բոլոր մյուս փաստաբանները կփորձեն միջոցներ ձեռնարկել օրենքի հետագա գործողությունը կանխելու կամ որևէ կերպ ներազդելու փաստաբանների համար ընդունելի առաջարկներ ներկայացնելու համար»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ նման օրենքը միանշանակ կաշկանդելու է փաստաբանին, իսկ կաշկանդված փաստաբանը չի կարողանալու լիարժեք կատարել իր լիազորությունները: Ընդունված օրենքում ամենազավեշտալին նաև այն է, որ որևէ մեկի համար հասկանալի չէ, թե, օրինակ՝ փաստաբանի որ խոսքից, վերաբերմունքից կարող է վիրավորվել դատավորը և համարել, որ հարկավոր է սանկցիա կիրառել:

«Իհարկե հնարավոր չէ պարզել, թե դատարանը փաստաբանի կոնկրետ ո՞ր վարքագիծը կարող է գնահատել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբեմունքի դրսևորում: Եվ այստեղ դատավորներն ազատ են գործելու: Կարծում եմ, որ այդ մեխանիզմները նույնպես պետք է ներդրվեն, բայց ամեն դեպքում, փաստաբաններս կարծում ենք, որ այս իրավակարգավորումն ընդհանրապես ընդունելի չէ: Պատկերացրեք, որ մեկ տարվա ընթացքում քննված 130 հազար քաղաքացիական գործերից ընդամենը երկու փաստաբանի հանդեպ է դատարանի կողմից պատասխանատվության միջոց կիրառվել: Տեսեք, թե դա քանի տոկոսն է կազմում: Եվ կարծում եմ, որ այս դրույթն ընդունվեց ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ ընդամենը որպես պարտադրված քայլ»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Խոսելով օրենսդիր և գործադիր մարմինների կողմից վկայակոչվող միջազգային պրակտիկայի մասին, նա նշեց, որ հնարավոր չէ իրար հետ որևէ նմանություն չունեցող երկու տարբեր բաներ համեմատել, քանի որ համեմատությունները, որոնց հղում են անում իշխանությունները, որևէ աղերս չունեն մեր իրավական համակարգի հետ:

«Մենք դավանում ենք ռոմանոգերմանական դատական համակարգին, իսկ օրինակները բերվում են անգլոսաքսոնական իրավական համակարգից, որտեղ գործում է երդվյալ ատենակալների ինստիտուտը: Բացի այդ, անգլոսաքսոնական համակարգերին դավանող երկրների իրավական համակարգն ընդհանրապես տարբերվում է մեր իրավական համակարգից: Դրանից բացի մեզ հետ կապ չունեցող համակարգից մի կտոր վերցնում են և փորձում ցույց տալ, որ այսինչ պետությունում այս հարցն այսպես է լուծվում: Բայց հաշվի չեն առնվում, որ ներկայացվող պետություններում համակարգերը տարբեր են և, բնականաբար, լուծումներն էլ չեն կարող իրար նման լինել: Մենք խոսում ենք նաև երաշխիքների մասին: Փաստաբանները պաշտպանական միջոցներ չունեն իրենց պաշտպանելու համար: Բացի այդ, փաստաբանից վիրավորված դատարանը կարո՞ղ է արդյոք անաչառ լինել իրեն վիրավորած փաստաբանի կողմից ներկայացված գործի քննության ժամանակ»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ փաստաբանների համար հասկանալի չէ նաև, թե ինչու են իշխանությունները նման կեցվածք ընդունել և չեն արձագանքել պալատի անդամների հրավերներին: Փաստորեն, փաստաբանների երկխոսելու բոլոր փորձերը տապալվել են իշխանությունների ՝գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից, իսկ երեկ էլ, որպես փաստաբանական ինստիտուտի հանդեպ ցուցաբերվող արհամարհանքի եզրափակիչ դրվագ, քվեարկությամբ անցկացրեցին բազում չպարզաբանված հարցեր պարունակող դրույթը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում