Պայծառատես Կարեն Ափոյանի տեսիլքերն ու ահազանգը կապված երկրի հետ
Պայծառատես Կարեն Ափոյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը, որը անհանգստացնող պետք է լինի բոլորիս համար:
Այսօրը չպիտի թողնենք վաղվան, քանզի չարը ավելի համախմբված է գործում մեր դեմ: Այս տարում մեզ սպասվում են ոչ հաճելի փոփոխություններ կապված երկրի անվտանգության հետ, պատերազմի վերսկսման, բնական աղետների, հատկապես գյուղատնտեսության մեջ: Հայտնի մարդկանց կորուստներ, արտագաղթ, օր-օրի քանդվող տնտեսություն: Քիչ է լինելու «Բարեփոխում» կոչված երևույթը: Վիրուսային նոր ալիք է սպասվում և ահաբեկչություն դրսի կողմից: Զգում եմ թշնամին ուժերն է կենտրոնացնում մեր թիկունքում: Պիտի ամեն վայրկյան պատրաստ լինենք համախմբման:
Վերջնականապես պիտի գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր երկրի ապագան: Չպիտի հանձնվենք չարին և պահանջատեր լինենք մեր իրավունքներին, քանզի այս սուրբ հողը դրան է սպասում:
Վերջնականապես պիտի խուսափենք պարապ դատողություն անելուց և համախմբվենք: Օվ լսում է, օվ գիտակցում է նա արդեն մասնակից է այդ կառուցմանը: Ցավոք չարը շատ է խորացել մեր մեջ ու ավելի համախմբվաց է աշխատում մեր դեմ:
Ցանկացած կարծիք ու խորհուրդ հանուն մեր երկրի չպիտի անտեսենք ու սկսենք փոխվել՝ դրական էներգիա ուղարկելով տիեզերք: