Քիմ Քարդաշյանը ծաղրում է չարակամներին անկեղծ սելֆիներով (լուսանկարներ)
Ինչ էլ որ խոսեն 37-ամյա Քիմ Քարդաշյանի մասին, ով երրորդ անգամ մայր դարձավ փոխնակ մոր օգնությամբ և մտածում է չորրորդ երեխայի մասին, հեռուստաաստղը միշտ զարմացնելու ինչ որ բան կգտնի։
Որքան շատ են լինում քննադատություններն ու անբարյացակամ մեկնաբանությունները, որ երեք երեխաների մայրը չպետք է իրեն այդքան ազատ և անկեղծ պահի, Քիմը այնքան ավելի շատ է սադրիչ սելֆիներ հրապարակում՝ կարծես ծաղրելով իր չարակամներին։
Օրերս Քիմի Instagram-ը նոր լուսանկարով է համալրվել, որտեղ նա ամբողջովին մերկ է. միայն արծաթագույն բիկինիի բարակ գիծն է ծածկում նրա ինտիմ մասերը։ Իր տպավորիչ կառուցվածքը Քիմը սովոր չէ թաքցնել և հաճույքով ի ցույց է դնում այն յուրաքանչյուր ցանկացողի համար։ Այս փաստը, սակայն, ջղայնացնում է նրա ամուսնուն՝ ռեփեր Քանյե Վեսթին, ով աչքի է ընկնում իր խանդոտ բնույթով։