Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերին
uncategorized

Թե ինչպե՞ս և ինչո՞ւ Արևելքի քաղաքակրթական հարստությունը լցրեցին եվրոպական թանգարաններն ու կեղծեցին ժողովուրդների պատմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

– Պարոն Մելքոնյան, շատերն ասում են, որ մեր ժողովրդի պատմությունը եվրոպական երկրների և Ռուսաստանի կողմից միտումնավոր խեղաթյուրվել է: Հատկապես՝ սկսած 19–րդ դարի կեսերից: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:

– Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ. աշխարհի մեծերը, որոնք ստեղծեցին գաղութային համակարգ, Մեծ Բրիտանիան էր, Ֆրանսիան էր, Իսպանիան էր, Բելգիան էր, Ռուսաստանն էր, մասամբ Գերմանիան էր, դարձան հզոր տերություններ և աշխարհը բաժանեցին: Երկրների մի մասն էլ դժգոհ մնաց, ու այդ պատճառով սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Տիրելով աշխարհին՝ միաժամանակ արդեն հնարավորություն ունեցան պեղելու նաև Արևելքի քաղաքակիրթ աշխարհը: Անշուշտ, դա արվում էր նաև դեռևս Նապոլեոն Բոնապարտի կողմից, երբ պեղումներ էին կատարում Եգիպտոսում, Միջին Արևելքում:

Այս ամենի արդյունքում արդեն երևան էին գալիս Արևելքի քաղաքակրթության շերտերը:

Եվ կարծես մեծ տերությունները չկարողացան հանդուրժել այն իրողությունը, որ իրենք լինելով աշխարհի տերերը, քաղաքակիրթ հնագույն պատմություն ունեցող ժողովուրդները դեռևս շարունակում են ապրել:

Ինչպես, ասենք, ղպտիները: Կամ դեռևս ասորիները կային, որ Ասորեստանյան կայսրություն էին ունեցել: Հայերը կային, որ ունեցել էին Ուրարտական իրենց թագավորությունը: Ուստի պետք էր մի տեսություն ստեղծել, թե այդ քաղաքակրթության, մշակույթի ու պատմության էթնիկ կրողներն այլևս գոյություն չունեն, հեռացել են ասպարեզից:

Բանը հասավ այնտեղ, որ նույնիսկ խոսվեց, թե ներկայիս հույները որևէ կապ չունեն հելենների հետ, որոնք ստեղծել էին այն հզոր մշակույթը: Նույնը եղավ իտալացիների պարագայում. ասում էին, որ լատինները, այսինքն՝ հռոմեական կայսրությունը նրանց հետ որևէ կապ չունի: Նմանապես՝ Բյուզանդիան էլ կապ չունի հույների հետ: Հետևապես, ստեղծված այդ մշակույթի էթնիկ կրողները չկան, ուստի և քաղաքակրթական այդ ողջ դաշտի տերն աշխարհն է՝ իրենց գլխավորությամբ: Եվ այս ճանապարհով էլ դրվեց նաև Ուրարտուի խնդիրը:

Իսկ Խորենացու նման մեծությունն ինչպե՞ս կարող էր չիմանալ Ուրարտուի մասին: Խորենացին գիտեր Արարատի երկիրը, գիտեր Այրարատ աշխարհը, դրանք էին իր համար հասկանալի: Մինչդեռ «ուրարտու» բառի հիման վրա, որն «արարատի» ասորեստանյան աղավաղված տարբերակն էր, հանկարծ մի նոր գիտություն հանդես եկավ, այսպես կոչված՝ ուրարտագիտությունը: Եվ… հայոց պատմության կոնտեքստից կտրվեց Քրիստոսից առաջ 9–6–րդ դարերի պատմությունը: Եվ ո՛չ միայն դա:

– Եվ այդ տեսությունն իր շարունակությունը գտա՞վ նաև հետագայում:

– Իհարկե, գտավ: Անգամ մեզանում էլ մասնագետներ կան, որոնք ահազանգում են, թե ուրարտագիտությունը Հայաստանում մեռնում է: Իսկ իմ պատասխանը նրանց հետևյալն է՝ եթե կա ուրարտագիտություն, ապա պետք է լինի նաև վասպուրականագիտություն, տարոնագիտություն, աղձնիքագիտություն և այսպես՝ շարունակ: Բայց, հասկանալի է, նման բան գոյություն ունենալ չի կարող: Կա ընդամենը մեկ բան՝ հայագիտություն: Եվ ասել, թե Ուրարտուն մեզանից անկախ մի պետություն էր կամ կայսրություն էր, որտեղ լավագույն դեպքում իբր հայերը եղանակ էին ստեղծում, չի կարելի: Դա այդպես չէ: Այդ ժամանակահատվածը հայոց պատմության անբաժան մասն է, որը մեզանից «խլեցին», այո՛, 19–րդ դարի երկրորդ կեսերին, երբ մեջտեղ եկան նման տեսությունները: Նույն կերպ, երբ հին քաղաքակիրթ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը խլեցին ու դարձրեցին համաշխարհային պատմության ու քաղաքակրթության մաս: Եվ տերերն էլ դարձան իրենք՝ աշխարհի մեծերը:

– Գուցե այդ տեսությունը պահպանվում է նաև մեզ մոտ, որովհետև ժամանակին շատերը գիտնական են դարձել ա՞յդ տեսության հիման վրա, դոկտորներ և ակադեմիկոսներ են դարձել ա՞յդ թեզերի հրապարակումներով: Եվ անձնական գործոնն էլ դեր է խաղում, բացի գիտականը:

– Անշուշտ, այդպես է: Որովհետև, եթե մարդն իր ողջ կյանքը նվիրել է մի խնդրի, բայց հետո պարզվում է, որ այդ խնդիրը պարզապես գոյություն չունի, կարող է հոգեբանորեն ծանր տանել այդ փաստը:

Բայց այն էլ ասեմ, որ աստղագետները, ֆիզիկոսները կարող են մի պրոբլեմով զբաղվել, ու հետո պարզվի, որ այդ պրոբլեմը գոյություն չունի: Եվ նրանք շատ նորմալ են դա ընդունում: Ուստի մեր ոլորտի գիտնականները ևս պետք է այդպես անեն, պետք է ընդունեն, որ ուրարտագիտություն գոյություն չունի պարզապես:

– Իսկ աշխարհում ինչպե՞ս է այսօր վիճակը: Ընդունվո՞ւմ է ճշմարտությունը:

– Անգամ 19–րդ դարի կեսերին կային նաև ազնիվ գիտնականներ, որոնք շարունակեցին պատմությունը գրել այնպես, ինչպես կար: Սակայն այսօր կան մարդիկ, որոնք այն կեղծ դպրոցների ներկայացուցիչներն են և, ֆինանսական խոշոր միջոցներ ձեռքներին ունենալով, իրենց հսկողության տակ են պահում անգամ հայկական որոշ կառույցներ, այդ թվում նաև սփյուռքյան կառույցներ: Նաև զանազան խոշոր համալսարանների հայագիտական ամբիոններ են գտնվում նրանց անմիջական հսկողության ներքո:

Ուստի, մեկ էլ տեսնում ես, որ այսպիսիների «ուսումնասիրությունների» արդյունքում Խորենացին դարձավ 9–րդ դարի հեղինակ: Կասկածի տակ առնվեց, որ Խորենացին կարող էր 5–րդ դարում նման լայն մտահորիզոն դրսևորել: Եվ զարմանալին այն է, որ մտածում են, թե Ք. ա. 5–րդ դարում Հերոդոտոսը կարող էր ունենալ նման մտահորիզոն, իսկ նրանից 1000 տարի հետո եկած Խորենացին չէր կարող:

– Այս տեսությունների ֆինանսավորման տակ հնարավոր չէ՞, որ լինի քաղաքական պատվեր:

– Չի բացառվում: Հնարավոր է: Եթե այդպես եղել է 19–րդ դարի կեսերին, կարող է լինել նաև ներկա ժամանակներում: Միշտ էլ ֆինանսներն իրենց գործն անում են:

Եվ ամենակարևորը՝ աշխարհի այդ նույն մեծերն իմ ասած ժամանակաշրջանում չէ՞ր, որ հավաքեցին Արևելքի ողջ հարստությունը և տարան իրենց թանգարանները: Դա կլինի Փարիզի Լուվրը, Լոնդոնի Բրիտանական թանգարնը, Մադրիդի թանգարանը, Բեռլինի Պերգամոնը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, թե ուրիշ մեկ այլ եվրոպական երկրի թանգարան: Մի խոսուն փաստ ներկայացնեմ՝ Վիլհելմ Երկրորդը, գործարքի մեջ մտնելով Իրաքում նախ Սուլթան Համիդ Երկրորդի, ապա երիտթուրքերի հետ (այն ժամանակ Իրաքը Օսմանյան կայսրության մեջ էր), Բեռլին–Բաղդադ երկաթուղով տեղափոխեց հին աշխարհի մի քանի բերդաքաղաքների բերդապարիսպներ: Հիմա դրանք ցուցադրվում են Բեռլինում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում