Աշխարհի ամենագեր տղան նիհարել է և կարողացել վեր կենալ բազմոցից
Ինդոնեզացի Արյա Պերմանան, որը համարվում Էր աշխարհի ամենագեր տղան, գցել Է իր քաշի ավելի քան մեկ երրորդը, կարողացել Է վեր կենալ բազմոցից, սկսել Է ընկերների հետ խաղալ եւ դպրոց հաճախել: Այդ մասին հայտնել Է The Mirror-ը:
Նախքան նիհարել սկսելը, Պերմանան տասը տարեկանում կշռում Էր շուրջ 192 կիլոգրամ: Երկու տարվա ընթացքում նա գցել Է այդ կիլոգրամներից 76-ը եւ կտրուկ փոխել իր կենսակերպը. ազատ ժամանակ սկսել Է բադմինթոն ու ֆուտբոլ խաղալ ընկերների հետ, այլ ոչ թե հեռախոսը ձեռքին պառկել բազմոցին կամ նստել ոչ մեծ լողավազանում: Տղան ինքնուրույն դպրոց Է հաճախում եւ օրական վազում Է երկու կիլոմետր:
Նրա ծնողները, որոնք առաջ ստիպված Էին փող պարտք անել որդուն կերակրելու համար, շատ ուրախ են, որ իրենց տղան կերպարանափոխվել Է: «Նա վերջապես դադարել Է տառապել հեւոցից, երջանիկ Է եւ ակտիվ կենսակերպ Է վարում»,-պատմել Է Պերմանայի մայրը: Նա նշել Է, որ որդուն արգելում Է քաղցր ուտել եւ շատ մրգեր ու բանջարեղեն Է տալիս: