Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
uncategorized

Երբ բոլոր կողմերի շահերը համընկնեն, բարեփոխումներն իրականություն կդառնան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը

– Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում անցած 2017 թվականը՝ մեր երկրում ժողովրդավարական արժեքների խորացման առումով:

– 2017 թվականին տեղի ունեցավ ծրագրային այդ ամենը, ինչ պետք է տեղի ունենար: Եվ այս տարվա միակ լուրջ ձեռքբերումը Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի ստորագրումն էր:

Սակայն սա էլ, ըստ էության, փոքրիկ մի քայլ է, որից պետք է սկսվեն իրական բարեփոխումները: Եվ կարևորն այն է, թե ինչպե՞ս կօգտագործենք բարեփոխումներ անելու այս հնարավորությունը:

Մնացածն ընթանում է այնպես, ինչպես պետք է ընթանար: Առայժմ զարգացումների առումով որևէ առաջընթաց չի նկատվում:

– Իսկ ո՞ր պարագայում այդ զարգացումներն առավել ինտենսիվ կլինեն, ի՞նչ է հարկավոր դրա համար:

– Ընդամենը պետք է ցանկանան և կատարեն իրական բարեփոխումներ: Այլևս, ասենք, դադարեն այնպիսի քվեարկություններ անել, ինչպես արեցին մի երկու օր առաջ: Անկեղծ մտադրություն ունենան երկիրը դարձնելու օրենքի երկիր, ամրապնդեն քաղաքացիների վստահությունը սեփական պետական կառույցների նկատմամբ: Եվ դրա համար նաև իրական, ոչ երևութական պայքար մղեն կոռուպցիայի դեմ:

Եթե այս ամենը լինի, ապա բարեփոխումները ևս իրականություն կդառնան:

– Եվրամիությունից որևէ բան կախված չէ՞, նկատի ունեմ մեր անելիքը համաձայնագրի շրջանակներում, թե՞ ամեն ինչ կախված է մեզանից:

– Միայն ու միայն մեզանից է կախված: Եվրամիությունը փորձելու է օգնել իր գիտելիքներով, մեթոդաբանությամբ, նաև պատրաստ է տրամադրել ֆինանսական միջոցներ:

– Այս հարցում մեր հասարակությունը դեր չունի՞:

– Եթե հասարակությունը չդառնա բարեփոխումների մասնակից, ապա որևէ բարեփոխում տեղի չի ունենա: Մասնակցության մի քանի բաղադրիչներ պետք է առկա լինեն: Նախ՝ գաղափարախոսական առումով պետք է աշխատանքներ արվեն: Վերլուծական, հետազոտական կենտրոնները պետք է կարողանան իրազեկել քաղաքացիներին օրենքների փոփոխության վերաբերյալ, հիմնավորեն փոփոխությունների անհրաժեշտությունը:

Ապա բիզնեսը պետք է նախաձեռնություններով հանդես գա, որպեսզի կարողանա նաև պահանջատեր լինել օրենքի դրույթների կիրառման հարցում:

Մշտադիտարկման մասնագիտացված կազմակերպությունները պետք է հետևեն գործընթացին: Եվ երբ տեղի են ունենում ոչ ճիշտ զարգացումներ կամ չեն կատարվում տրված խոստումները, ապա այդ մասին պետք է բարձրաձայնեն ու տեղեկացնեն հասարակությանը:

Հանրության մյուս մասն էլ պարզապես բարեփոխումներից օգտվողներն են: Քանզի եթե որևէ օրենք է փոխվում, ապա արդեն այն պետք է ապրի դրա համաձայն:

– Բայց այսպիսի իրավիճակ չի՞ կարող ստեղծվել. ներքևից լինում են նախաձեռնություններ, բայց դրանք դեմ են առնում իշխանական համակարգի պատին: Կամ ինչպես ընդունված է ասել՝ վերևների մոտ քաղաքական կամքի բացակայությանը:

– Նման բան կարո՛ղ է տեղի ունենալ: Եվ այդ երևույթն առկա է բոլոր երկրներում:

– Ինչպե՞ս հաղթահարել:

– Պարզապես պետք է պայքարել: Եվ եթե ասում ես ու տեսնում ես, որ իշխանությունները չեն անում այն, ինչ պետք է անեին, ապա այս դեպքում նրա հետ խոսելու այլ բառապաշար պետք է գտնես՝ պատկերավոր ասած: Գտնես այն խոսքերը, որոնց դեպքում արդեն դիմացինդ քեզ կլսի:

Փաստորեն համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ: Նաև հասկանալի է, որ Եվրամիությունն էլ պարտավորությունների մյուս ստանձնող կողմն է: Նա պարտավորվել է բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին աջակցել ֆինանսական միջոցներով, մեթոդաբանությամբ, իր մշակույթով: Եվ եթե Հայաստանի իշխանությունները չկատարեն բարեփոխումները, ապա նա էլ կհրաժարվի իր աջակցություններից՝ ասելով, որ դուք ազնիվ ու վստահելի գործընկեր չեք:

Միաժամանակ կշարունակվի հասարակության անվստահությունը նույն այդ իշխանությունների նկատմամբ: Ի վերջո անվստահության այդ մթնոլորտը հենց իրենք՝ իշխանություններն են ձևավորել իրենց հանդեպ: Եվ, փաստորեն, երկու կողմի համար էլ մեղավորն իշխանություններն են լինելու: Եվ իրենք էլ կոպիտ բառով ասած՝ հենց տուժելու են այս պարագայում: Հիմա մենք ցանկանո՞ւմ ենք ինչ–որ բան փոխել: Ի վերջո այն մարտահրավերներն են մեզ ստիպել գնալ ու ստորագրել այդ համաձայնագիրը, որոնք կանգնած են մեր առաջ: Մենք ինքներս ենք նաև գիտակցում, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Կամ հասարակության ճնշման տակ է իշխանությունը ստիպված եղել խոստովանել, որ մեր երկրում կոռուպցիա կա և այն վերացնելու համար ինչ–ինչ քայլեր է արդեն ձեռնարկում:

Նշանակում է՝ իշխանություններն իրենք էլ են գիտակցում, որ փոփոխություններն անհրաժեշտություն են:

Այնպես որ, պետք է բանակցել, խոսել և հասնել այն բանին, որ բոլոր կողմերի շահերը համընկնեն այդ հարցում: Եվ երբ այդպես եղավ, ապա ամենքն էլ շահագրգռված կլինեն բարեփոխումների անցկացմամբ, ու վերջիններս տեղի կունենան:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում