Վանաձորի խորտկարաններից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել նախկին քաղաքապետի որդու և էդմոն Մարուքյանի եղբոր միջև
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 9-ին, վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն ԳՏԱ» խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև:
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակից են եղել ևս մի քանի հոգի և կան տեղեկութուններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն:
Ա. Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տղան է, իսկ Ք. Մարուքյանը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրն է, ով Վանաձորի քաղաքապետի թեկնածու էր: