Պերուում ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է 48 հոգի
Պերուում ավտոբուսի և բեռնատարի բախման արդյունքում 48 հոգի մահացել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով պերուական Canal N-ը:
Դեպքը տեղի է ունեցել Պերուի մայրաքաղաք Լիմայից 70 կմ հեռու, «Սատանայի ոլորապտույտ» (Curva del Diablo) անունն ստացած ճանապարհի վրա:
Վթարից հետո 57 ուղևորներով ավտոբուսը 100 մետր բարձյությունից ընկել է անդունդը: Փրկարարական գործողություններին խոչըդնոտում էին վայրի աշխարհագրական առանձնահատկությունները: