2017 թվականի «թրենդային» ուտելիքները
Ամերիկացի դիետոլոգները հայտնել են 2017 թվականի գլխավոր ֆուդ-թրենդները: Նրանց կարծիքով իսկական հիթ կդառնան ֆերմենտավորված մթերքները՝ պատրաստված խմորիչների օգնությամբ:
Նշվում է, որ մասնավորապես թրենդային կհամարվեն գալիք տարում բնական կեֆիրը, կոմբուչա ֆերմենտավորված թեյը, կվասը, յոգուրտը, խմորված կաղամբը, կորեական ազգային ուտեստ կիմչին, որն իրենից ներկայացնում է սուր համեմունքներով համեմված խմորված բանջարեղեն:
Ինչպես նշում են մասնագետներն, այս սննդամթերքները պարունակում են բակտերիաներ, որոնք լավացնում են մարսողությունը: