Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
uncategorized

Բացահայտում. նոր Սահմանադրությամբ մենք կարող ենք ունենալ կուսակցության ղեկավար, որը կարող է ցմահ ղեկավարել երկիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքով ՀՀ նախագահի՝ մարզպետների հետ հանդիպումը լոկ նախընտրական բնույթ էր կրում, քանի որ 2018–ին ԱԺ–ն նախագահ և վարչապետ պետք է ընտրի, սակայն քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով այդ հանդիպումն ամենևին էլ նախընտրական չէր, բայց այն այդպես էլ չմեկնաբանվեց, քանի որ շատերը դրան լուրջ չվերաբերվեցին:

«Սերժ Սարգսյանի ելույթը շատերի կողմից լուրջ չընդունվեց և չմեկնաբանվեց, քանի որ մեր երկրում ամենակոռումպացվածներն ու կաշառակերները համայնքապետերն ու մարզպետերը չեն: Ու չնայած այդ կառույցներում էլ կա կաշառակերություն, բայց դա գերատեսչությունների հետ համեմատելու չէ: Տեսեք ինչ վիճակ է, օրինակ, բանակում: Բայց այդ ելույթի մեջ մի վտանգավոր բան կար: Փաստորեն երկրի նախագահը պարզ ասաց, որ այդ մարդիկ հանցագործություն են կատարել: Ի դեպ հանցագործության մասին իմանալ՝ չհայտնելու դեպքում քրեական հոդված կա նախատեսված: Եվ մի կողմից հարցն իմանալ՝ չհայտնելու մեջ է, մյուս կողմից էլ երկրի նախագահի սահմանադրական պարտականությունն է հետևել, որ նման բաներ չլինեն: Նախագահի ելույթից տպավորությունն այնպիսին է, որ դա ոչ թե նախագահի, այլ՝ արևելյան որևէ երկրի ղեկավարի ելույթ էր, ով հավաքել էր բոլորին, որ ասեր, որ իրենց լավ չեն պահել»,– ասաց քաղաքագետը:

Խոսելով նախագահի հնչեցրած՝ մի քանի տարի հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշը 10 հազար դոլարի հասցնելու մասին, նա ասաց, որ միգուցե Ս. Սարգսյանը նկատի ունի բնակչության թվի նվազումը, քանի որ եթե արտագաղթի հետևանքով մարդկանց թիվը նվազի, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշը կաճի:

«Ուր են այն խոստումները, որոնք նախագահը այս տարիներին հնչեցրել է: Առնվազն 10 լուրջ խոստում ժողովրդին նախագահը տվել է, բայց ոչինչ էլ չի արվել: Այնպես որ, սա նրա նմանատիպ հայտարարություններից է: Դրանք խոսքեր են, որոնք ընդամենը ասվում են, քանի որ լավ են նայվում: Այդքան բան: Ի դեպ, դա շատ տիպիկ կոմունիստական ղեկավարման ձև է, բայց խնդիրն այն է, որ նորմալ երկրում եթե նախագահի խոստումը չի իրագործվում, ապա հրաժարական են տալիս: Ի տարբերություն նորմալ երկրների, մեզ մոտ որևէ մեկը հրաժարական չի տվել ժողովրդին տված իր խոստումը չկատարելու համար: Եվ ստացվում է, որ նախագահը ձեռ է առնում ժողովրդին»,– ասաց Ա. Պապյանը:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը, թե՝ այլևս փակվում են իրենից ներում հայցելու«դռները», քաղաքագետի կարծիքով դա հակասահմանադրական հայտարարություն էր:

«Նախագահի պաշտոնը գործադիր մարմնին է պատկանում և ստացվում է, որ այնուամենայնիվ, ինչ–որ բաներ եղել են, և գործադիր իշխանությունը, ոտնահարելով Սահմանադրությունը, գործը փակել է տվել: Սա կրկին հայտարարություն է քրեական հանցագործության մասին: Նման դեպքերում նորմալ երկրներում լինում է տվյալ կուսակցության և անձի մայրամուտը, իսկ մեզ մոտ, ոչինչ էլ չի լինում: Եվ սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է: Ի դեպ, նոր Սահմանադրությամբ մենք կարող ենք ունենալ ղեկավար, ով ոչ մի պաշտոն չի զբաղեցնի, բայց կղեկավարի երկիրը»,– ասաց Ա. Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ նոր Սահմանադրությամբ երկրի ղեկավարումը փաստացի ստանձնում է այն կուսակցության ղեկավարը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում:

«Նոր Սահմանադրությամբ երկիրը փաստացի ղեկավարում է ոչ թե նախագահը, այլ՝ կուսակցապետը: Հետևաբար կարող ենք ունենալ մի անձ, որը որևէ պետական պաշտոն չզբաղեցնի, բայց փաստացի ղեկավարի երկիրը: Օրինակ՝ Սատալինն իր բացարձակ կառավարման 29 տարվա ընթացքում ընդամենը 4 տարի է պետական պաշտոն ունեցել՝ 1941–ից 1945 թվականներին: Մնացած ժամանակ նա եղել է Կենտկոմի գլխավոր քարտուղար: Եվ երբ 30–ական թվականներին մարշալների և նախարարների էր գնդակահարել տալիս, այդ ժամանակ նա որևէ պետական պաշտոն չուներ: Ինքն ընդամենը կուսակցության գլխավոր քարտուղար էր: Եվ փաստորեն Սահմանադրության վերջին փոփոխությունը հենց դրա համար է արվել, քանի որ նախորդ Սահմանադրությամբ երկրի նախագահը կարող էր 2 անգամ ընտրվել, իսկ այս մոդելի համաձայն մենք կարող ենք ունենալ կուսակցության ղեկավար, որը հավերժորեն և ցմահ կարող է ղեկավարել երկիրը, ձեռքի հետ մի քանի տարին մեկ փոխելով երկրի վարչապետին»,– ասաց Ա. Պապյանը:

Մեկ «հայտնություն» ևս: Քաղաքագետի ներկայացմամբ նոր Սահմանադրությամբ մենք նաև կունենանք գործադիր և օրենսդիր մարմինների միաձուլում, իսկ տարանջատման մեխանիզմները կլղոզվեն: Պապյանի դիտարկմամբ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը դարձան ՀՀԿ անդամներ և անմիջապես նշանակվեցին կուսակցության փոխնախագահներ, ինչը խոսում է այն մասին, որ կուսակցությունն էլ կուսակցություն չի:

«Որովհետև նորմալ կուսակցության դեպքում հնարավոր չէ մեկ օրում կուսակցությանն անդամակցել և միանգամից փոխնախագահ դառնալ: Կուսակցական այդ պաշտոնում ընտրվում են տարիների աշխատանքից հետո: Իսկ այս դեպքը ցույց է տալիս, որ ՀՀԿ–ում էլ դեմոկրատիա գոյություն չունի: Եվ այն, որ փորձում են ներկայացնել, թե նոր Սահմանադրությունը թույլ է տալիս երկրում խորհրդարանական կառավարում իրականացնել, ապա դա նույնպես կասկածի տակ է, քանի որ իշխող կուսակցության ներսում անգամ չկա ընտրություն: Եվ այս պարագայում երկրում ի՞նչ դեմոկրատիայի մասին կարող է խոսք լինել»,– ասաց քաղաքագետը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում