Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Հայաստանի թիմը ևս մեկ մեդալ է ապահովել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
1/4 եզրափակիչում ուկրաինացի մրցակցին հաղթել ու կիսաեզրափակիչ է դուրս եկել 63 կգ քաշային Խաչիկ Բաբայանը։ Հայ բռնցքամարտիկն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև 40 կգ քաշային Նարե Շաքարյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ