Ավտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ համայնքի 64-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց։
64-ամյա տղամարդը օգոստոսի 20-ին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 64-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են ինքնաձիգ, «Ֆ-1» տեսակի 2 նռնակ, նռնակի պայթուցիչներ, 2 ատրճանակ, 2 սվին-դանակ, տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, թմրամիջոցի նմանվող զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 20 գրամ քաշով, իսկ բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի բույսի 57 թուփ։
Նախաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ