Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ին
Մշակույթ

Հայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստացել է պաշտոնական հրավեր՝ մասնակցելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը կայանալիք XVI International Christmas Choir Festival «Vienna Christmas Voices» միջազգային փառատոնին, որն անցկացվում է WOFA (World Festival Association)-ի և Վիեննայի տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ։

Փառատոնին Հայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացնեն «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ կազմում գործող «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը» և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։

Համույթները միջազգային հանդիսատեսին կներկայացնեն հայկական երաժշտությունն ու պարարվեստը՝ որպես կենդանի մշակութային ժառանգություն, որը կրում է մեր ժողովրդի պատմական հիշողությունը, ինքնությունն ու ստեղծագործ ոգին՝ ընդգծելով մշակութային ժառանգության պահպանման ու սերունդներին փոխանցման կարևորությունը։

Մասնակցությունը կարևոր քայլ է կազմակերպության մշակութային դիվանագիտության և միջազգային համագործակցության զարգացման գործում՝ նպատակ ունենալով միջազգային հանրությանը ներկայացնել հայկական մշակույթն ու արցախյան մշակութային ժառանգությունը։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն վերջին տարիներին հետևողականորեն զարգացնում է իր միջազգային մշակութային գործունեությունը։ Այդ գործունեության ճանապարհին կարևոր փուլերից էր մասնակցությունը Իտալիայում անցկացված միջազգային ֆոլկլորային փառատոնին, որը կազմակերպվել էր CIOFF (International Council of Organizations of Folklore Festivals and Folk Arts) միջազգային ցանցի շրջանակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերությամբ։

CIOFF-ը ժողովրդական արվեստի և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ոլորտում գործող հեղինակավոր միջազգային ցանց է, որը նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանը և ժողովուրդների միջև մշակութային երկխոսության զարգացմանը։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելու, հանրահռչակելու և միջազգային մշակութային հարթակներում ներկայացնելու հայկական և արցախյան մշակութային ժառանգությունը՝ խթանելով մշակութային երկխոսությունն ու միջազգային համագործակցությունը։

Կենտրոնը իրականացնում է ծրագրեր՝ ուղղված արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, հանրահռչակմանը, միջազգային ներկայացմանը և մշակութային համագործակցության զարգացմանը։

Հետևեք մեզ՝ այստեղ